27. ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

Կիլիկիան գտնվում է Անտատոլի նավահանգստից արևելք և այժմյան թուրք-սիրիական սահմանից արևմուտք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի լեռները:
Կիկիկիայում(աքադերեն նշանակում է քարքարոտ) հայերը բնակություն են հաստատել դեռևս Տիգրան II Մեծի օրոք:
Հետագա դարերի ընթացքում Կիլիկիայի հայկական բնակչությունը ստվարացել է և արդեն 10-րդ դարի վերջում Խաչիկ Արշակունի կաթողիկոսը այստեղ եկեղեցական թեմ հիմնեց:
Կիլիկիայում հայերի թվաքանակը առանձնախես մեծացավ բուն Հայաստանում անկախության կորստից և սելջուկյան արշավանքներից հետո:
Կիլիկիա էին տեղափոխվում նաև խոշոր ֆեոդալները` իրենց զինված ուժերով:
Դրանցից մեկն էր Ռուբենը, որը Գագիկ II Բագրատունու թիկնապահներից էր:
Ռուբենը 1080թ հույներից գրավեց Կոռոմոզոլ բերդը և հիմք դրեց Ռուբինյան իշխանապետությանը(1080-1198թթ.):
Ռուբենը, օգտվելով Կիլիկիայի հայ և ասորի բնակչության աջակցությունից, հույներից խլեց Բարձրաբերդի գավառը:
1095թ. Ռուբեն I-ի մահից հետո, նրան հաջորդեց որդին` Կոստանդինը(1095-1100թթ.):
Կոստանդինի օրոք տեղի ունեցավ առաջին խաչակրաց արշավանքը(1096-1099):
Խաչակիրները դեպի Պաղեստին արշավեցին Կիլիկիայի տարածքով:
Կիլիկիայի հայերը օժանդակեցին խաչակիրներին, ինչի դիմաց Կոստանդին հայ իշխանը ստացավ կոմսի, ապա մարկիզի տիտղոս:
Խաչակիրները արևելքում հիմնեցին 4 պետություն` 1.Երուսաղեմի թագավորությունը, 2.Տրիպոլիսի և 3.Եդեսիայի կոմսությունը, 4.Անտիոքի դքսությունը:
Վերջին 2 պետությունները սահմանակից էին Կիլիկիային և զգալի դեր են ունեցել Կիլիկիայի հայկական պետության պատմության մեջ:
Օգտվելով խաչակիրների արշավանքից` Կոստանդին իշխանը գրավեց Լեռնային Կիլիկիայում գտնվող Վահկա ամրոցը(1098թ.) և այն դարձրեց իր իշխանանիստը:
Կոստանդինին հաջորդեց նրա որդի Թորոս I-ը(1100-1129թթ.):
Այս Ռուբինյան իշխանի օրոք հայերը գրավեցին Լեռնային Կիլիկիան, ինչպես նաև Անարզաբա քաղաքը:
Թորոս I-ը 1107թ-ին Բերդուսի մոտ մեկ այլ հայ իշխան գող Վասիլի հետ ջախջախեց սելջուկյան սուլթանի բանակը, իսկ 1111թ-ին գրավեց Կիզիատրա ամրոցը ու հրամայեց մահապատժի ենթարկել ամրոցի տեր Մանդալե եղբայրներին, որոնք 1079թ-ին դավադրաբար սպանել էին Գագիկ II Բագրատունուն:
Թորոս I-ին հաջորդեց Լևոն I-ը(1129-1137):
Այս իշխանը ընդհարում ունեցավ և' խաչակիրների, և' բյուզանդացիների հետ:
Լևոն I-ի ճնշումը Կիլիկիայում բյուզանդական կառավարչի վրա այնքան ուժեղ էր, որ վերջինս ստիպված էր համաձայնել իր աղջկա և Լևոն I-ի ամուսնությանը:
Այս ամուսնության հետևանքով Լևոն I-ը ձեռք բերեց Սիս և Ադանա քաղաքները:
Լևոն I-ը խաչակիրներից գրավեց 1132թ-ին Տարսոն քաղաքը և Սարվանդիքար բերդը:
Լևոն I Ռուբինյանի հաջողություններից անհանգստացած Հովհաննես Կոմնենոս բյուզանդական կայսրը 1136թ-ի վերջին ներխոիժեց Կիլիկիա և համարյա առանց դիմադրության գրավեց Կիլիկիայի դաշտային մասը:
Սակայն Կիլիկիայի լեռնային հատվածում հայերը ուժեղ դիմադրություն կազմակերպեցին:
Միայն 30 օրյա պաշարումից հետո բյուզանդացիներին հաջողվեց գրավել Անարզաբանն, ապա Լեռնային Կիլիկիայի հզոր ամրոցներից մեկը` Վահկան:
Լևոն I-ը իր որդիների Ռուբենի և Թորոսի հետ գերի ընկավ:
Կիլիկիայում հայկական իշխանապետությունը ժամանակավորապես դադարեց գոյություն ունենալ:
Լևոն I-ը իր որդիների հետ գերեվարվեց Կ.Պոլիս:
Որդիներից Ռուբենին բյուզանդացիները կուրացրին և այս ողբերգությանը չկարողանալով դիմանալ` Լևոն I-ը մահացավ:
1142թ. Լևոն I-ի որդին` Թորոսը փախավ Կ. Պոլսից և վերադարձավ Կիլիկիա:
Ստանալով ասորիների հոգևոր առաջնորդի և Ռաբան քաղաքի տիրոջ օժանդակությունը, որի աղջկան կնություն առավ` Թորոս II-ը(1145-1169թթ) յոթ տարում վերականգնեց հայկական իշխանապետությունը Կիլիկիայում:
Թորոս II-ը վերստին գրավեց Ադանան և Մսխրը:
Թորոս II-ի այս հաջողությունները պայմանավորված էին հետևյալ հանգամանքներով.
1.Բյուզանդական կայսր Մանվել Կոմնենոսը ստիպված էր Արևմուտքում պատերազմել Սիցիլիայի նորմանների և հունգարների դեմ:
2.Վրաստանի ճնշման տակ Իկոնիայի կամ Ռումի սուլթանությունը թուլացել էր:
3.Կիլիկիային հարող խաչակիրների պետությունները մեծ կորուստներ էին կրել Մոսուլի և Հալեպի էմիրություններից:

Անհանգստացած Կիլիկիայում հայկական իշխանապետությունների վերականգնումից` Մանվել կայսրը Թորոս II-ի դեմ ուղղեց իր ազգական Անդրոնիկոս Կոմնենոսի գլխավորած բանակը:
Այս բանակը 1152թ-ին պաշարեց Սիս քաղաքը, որտեղ գտնվում էր Թորոս II-ը:
Հաշվի առնելով ուժերի անհավասարությունը` Թորոս իշխանը բյուզանդացուն առաջարկեց հաշտություն կնքել` պայմանով, որ Մանվել կայսրին հպատակության դիմաց Կիլիկիայի հայկական իշխանապետությունը կպահպանվի:
Անձրևոտ մի գիշեր Սսի կայազորը դուրս եկավ բերդից և հանկարծակի հարձակումով ցիրուցան արեց բյուզանդական բանակը:
Գերի ընկան բյուզանդացիներին մնացած Լոմբրոնի, Պապեռոնի և Բարձրաբերդի հայ իշխանությունը:
Նրանցից վերցնելով ռազմատուգանք` վերջիններս Թորոս II-ը ազատ արձակեց:
Փրկագին վերցվեց նաև հույն մեծատոհմիկներից:
Մանվել կայսրը այս պարտությունից հետո հայերի դեմ հրահրեց Ռումի սուլթանին, սակայն ճակատամարտ Կիլիկիայի հայերի և սելջուկների միջև տեղի չունեցավ:
Երբ սուլթանը պահանջեց Թորոսից հնազանդվել Մանվել կայսրը, վերջինս պատասխանեց, թե ինքն ավելի հարմար է համարում ենթարկվել Ռումի սուլթանին, քան բյուզանդական կայսրը:
Շոյված Ռումի սուլթանը հեռացավ Կիլիկիայից:
Հաջորդ քայլը Մանվելի կողմից Անտիոքի դքսությունը Կիլիկիայի դեմ հրահրելն էր:
Սակայն Թորոս II-ը արագ լեզու գտավ դքսի հետ և Անտիոքի ու Կիլիկիայի միացյալ բանակը 1156թ-ին գրավեց ու թալանեց Բյուզանդիային պատկանող Կիպրոս կղզին:
Դրանից հետո միայն Մանվել Կոմնենոս կայսրը մեծ բանակի գլուխ անցած անձամբ ներխուժեց Կիլիկիա:
1158թ-ին Թորոս II-ին ծուղակի մեջ գցելու փորձը նրան չհաջողվեց. Թորոսը հեռացավ լեռները:
Սակայն երբ Մանվել կայսրը ընկճեց Անտիոքի դքսին, Թորոս II-ը ստիպված էր հնազանդություն հայտնել:
Նա Մանվելից ստացավ բյուզանդական աստիճանակարգում 3-րդ պանսհաստոս կոչումը:
Սակայն բյուզանդացիներին չհաջողվեց իրենց տիրապետությունը Կիլիկիայում ամուր հիմքերի վրա դնել:
Երբ բյուզանդացիները պարտություն կրեցին Ռումի սելջուկներից, Թորոս II-ը հրաժարվեց ճանաչել Բյուզանդիայի գերիշխանությունը:
Թորոս II-ը սկսեց ասպատակել Բյուզանդիային պատկանող տարածքները, երբ Կիլիկիայում բյուզանդական կառավարիչը սպանեց նրա եղբայր Ստեփանեին(1165թ.):
Միայն Երուսաղեմի թագավորի միջնորդությամբ և Կիլիկիայում Բյուզանդիային պատկանող մի քանի ամրոցներ Թորոսին հանձնելու գնով հաշտությունը վերականգնվեց:
Թորոս II-ը մահացել է 1169թ-ին:
Նրան հաջորդեց մանկահասակ որդին` Ռուբենը, որը սակայն, կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում սպանվեց հորեղբոր` Մլեհի հրամանով:
Այս անձը յուրահատուկ քաղաքական դեմք է հայոց պատմության մեջ. Մլեհը եզակի էր նրանով, որ ճիշտ էր համարում ձևավորված բարդ քաղաքական միջավայրում դաշնակցել ոչ թե Բյուզանդիայի կամ խաչակիրների հետ, այլ իսլամ դավանող Հալեպի հզոր էմիր Նուր թդ-Դինի հետ:
Մլեհը, գրավելով Կիլիկիայի իշխանապետության գահը, հենվեց Նուր էդ-Դինի հետ դաշինքի վրա և հաղթական պատերազմներ վարեց Երուսաղեմի թագավորի ու Անտիոքի դքսի դեմ:
1173թ-ին Մլեհը իր իշխանության կենտրոնը դարձրեց Սիս(նախկին Ֆլավիոպոլիս) քաղաքը:
Մլեհի դաշինքը մուսուլման իշխողի հետ, ինչպես նաև խիստ կենտրոնացման քաղաքականությունը դժգոհություն առաջացրեց Կիլիկիայի աշխարհիկ և հոգևոր վերնախավի մոտ:
1175թ. Մլեհը դավադիրների ձեռքով սպանվեց:
Սակայն նրա քաղաքականությունը շարունակեց եղբորորդին` Ռուբեն II-ը(1175-1187թթ.):
Վերջինս հենվելով Ռումի սուլթանության հետ կնքած դաշինքի վրա, շարունակեց հաջող պայքարը Բյուզանդիայի դեմ:
1176թ. Բյուզանդիայի բանակը ծանր պարտություն կրեց Ռումի սուլթանությունից:
Դրանից օգտվելով`Ռուբեն II-ը գրավեց բյուզանդացիների վերջին հենակետը Կիլիկիայում և հույն կառավարիչ Կիռ-Ժանին շղթայակապ ուղարկեց Անտիոք:
Բյուզանդական տիրապետության վերացումից հետո Կիլիկիայի հայկական իշխանապետության հիմնական հակառակորդը դարձավ Անտիոքի դքսությունը:
Անտիոքի դուքսը, չկարողանալով բաց ճակատամարտում հաղթանակ տանել հայերի նկատմամբ, Ռուբեն II-ին հրավիրեց Անտիոք`իբր բանակցությունների:
Սակայն բանակցությունների փոխարեն հայ իշխանը բանտարկվեց:
Անտիոքի դուքսը բանակ ուղարկեց Կիլիկիա, սակայն դավադրաբար գերի ընկած Ռուբեն II-ի եղբայր Լևոնը դուրս շպրտեղ այս բանակը:
Եղբորը ազատելու դիմաց Լևոնը Անտիոքի դքսին հանձնեց Ադանա քաղաքը և վճարեց 30 հզ. դահեկան ոսկի:
Վերադառնալով գերությունից` Ռուբեն II-ը հրաժարվեց իշխանությունից` հոգուտ եղբոր և 1187թ. վանք մտավ:
Այսպիսով, երկարատև պայքարը անկախության համար պսակվեց հաղթանակով:
Այս հաղթանակը պայմանավորված էր հետևյալ հանգամանքներով.
1.Կիլիկիայում հայ բնակչության գերակշիռ մեծամասնությամբ:
2.Կիլիկիայի համար մրցակցող տարբեր պետությունների սուր հակամարտության, ինչից հմտորեն օգտվում էին Ռուբինյան իշխանները:
3.Կիլիկիայի առևտրի կենտրոն լինելու հանգամանքը, ինչը հնարավորություն էր տալիս նույն Ռուբինյաններին օտարերկրացիների դեմ պայքարում օգտվել ֆինանսական հարուստ միջոցներից:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2268
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆ ԵՂԻԱՅԻ ՀԽՍՀ մշակույթի վաստ. գործիչ (1970): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott