26. ԶԱՔԱՐՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սելջուկյան տերության քայքայումից օգտվեց սելջուկների արշավանքներից համեմատաբար զերծ մնացած Վրաստանը:
Վրաց Բագրատունի Դավիթ Շինարարի օրոք(1086-1125թթ) վրաց թագավորությունը անցավ սելջուկյան էմիրությունների դեմ հարձակման:
Դավիթ Շինարարին հաջողվեց 1110թ. գրավել Կյուրիկյան թագավորների հյուսիսային կենտրոն մայրաքաղաք Լոռին:
Մինչև 1120թ. վրացական բանակը սելջուկներից ետ գրավեց Գագը, Գավարզինը, Կայենը, Կայծոնը, Մանեասը(Ալավերդի):
Այդ տարիներին Բարգատունիների մայրաքաղաք Անին գտնվում էր Շեդդադյան Աբուլ Ասվար էմիրի ձեռքում:
Վերջինս, վախենալով իր հայ հպատակություններից, ինչպես նաև վրաց թագավորի արշավանքից, վճռել էր Անին վաճառել Կարսի էմիրին:
Նա նույնիսկ Անիի մայր տաճարը փորձում էր դարձնել մզկիթ և այդ նպատակով գմբեթի վրայի խաչը փոխարինել էր մահիկով:
Քաղաքի հայ բնակչությունը ապստամբեց Աբուլ Ավար էմիրի դեմ և Անիի դարպասնռրը բացեց Դավիթ Շինարարի բանակի առջև:
Այս թագավորը բայրացակամ վերաբերմունք ուներ հայերի հանդեպ և արտոնել էր վրացական բանակի կազմում հայկական զորամասերի գոյությունը:
Բացի դրանից Դավիթ Շինարարի համաձայնությամբ հայերը հիմնեցին Գորի քաղաքը:
Անիի գրավումից հետո Սելջուկյան էմիրները միավորեցին իրենց ուժերը ու հարկադրեցին Դավիթ Շինարարին, Դեմետրի I-ին 1126թ-ին Անին վերադարձնել Աբուլ Ասվարի որդուն:
Վրաստանի և Սելջուկյան էմիրությունների միջև պայքարը նոր թափով վերսկսվեց Դեմետրեին հաջորդած Գերոգի թագավորի օրոք:
Գեորգի թագավորի կառավարման տարիներին վրացական բանակի արշավանքներին մասնակցում էին նաև հայկական զորքեր, որոնց գլխավորում էր Սարգիս Զաքարյանը(Ødzñ•ñÓ»ÉÇ-ºñϳÛݳµ³½áõÏÁ):
1161թ. Անին վերստին ազատագրվեց, քաղաքի կառավարիչ նշանակվեց Իվանե Օրբելին:
Վերջինիս օգնականն էր Սարգիս Զաքարյանը:
Հայ-վրացական միացյալ բանակը, ապահովելով Անիի թիկունքը, ազատագրեց նաև Դվինը:
Քաղաքի մուսուլման բնակչության մեծ մասը սրի քաշվեց:
Մուսուլմանական էմիրությունները Ատրպատականի և Գանձակի էմիր Ելտկուլի գլխավորությամբ հակահարձակման անցան, ետ գրավեցին Դվինը, ապա նվաճեցին Աշնակը և Մրենը:
Առաջինում ողջակիզեցին 5.000 մարդու, երկրոդում` 4.000:
Ապա Գագի դաշտում ջախջախեցին վրացական բանակը:
Գեորգի թագավորը ստիպված էր Անին հանձնել սելջուկներին:
Գեորգի թագավորի իշխանության տարիներին չափազանց բարձրացավ Զաքարյանների հեղինակությունը:
Դրան նպաստեց այն իրողությունը, որ Սարգիս Զաքարյանը Գեորգի թագավորի դեմ բարձրացրած 1177-1178թթ. ապստամբության ժամանակ օժանդակեց թագավորին:
1195թ. Սարգիս Զաքարյանի գլխավորած հայկական բանակը Շամքորի ճակատամարտում ջախջախեց Ատրապատականի էմիր Աբու-Բաքրին:
Նույն թվականին հայ-վրացական միացյալ բանակը ազատագրեց Ամբերդը:
1199թ. վերջնականապես ազատագրվեց Անին:
Քաղաքի կառավարիչ նշանակվեց Զաքարե Զաքարյանը:
1201թ. ազատագրվեց Բջնին, ապա 1203թ. Դվինը:
Անին անցավ Զաքարե Զաքարյանի տիրապետության տակ, իսկ Բջնին ու Դվինը նրա կրտսեր եղբոր` Իվանեի տիրապետության տակ:
Դեռևս 1192թ. Զաքարյան եղբայրները օժանդակել էին վրաց Թամար թագուհուն ճնշելու իր ռուս ամուսին Յուրիի ապստամբությունը:
Որպես պարգև` Զաքարե Զաքարյանը նշանակվեց վրաց-հայկական միացյալ բանակի ամիրսպասալար` գլխավոր հրամանատար, իսկ կրտսեր եղբայր Իվանեն` արքունի վեզիր:
Զաքարյանները ջախջախիչ հարված հասցրեցին Հայաստանից արևմուտք ընկած Իկոնիայի կամ Ռումի սուլթանությանը:
1204-1205թթ. վրաց-հայկական միացյալ բանակը պարտության մատնեց Ռումի սոիլթանի զորքը Բասենի դաշտում:
Որից հետո 1207-1208թթ. ազատագրվեց Կարսը:
Հաջորդ` 1209թ. Զաքարյան եղբայրների համար անսպասելի Արդաբելի էմիրը հարձակվեց Անիի վրա և գրավեց այն:
Էմիրի հրամանով քաղաքի 12.000 քրիստոնյանների եկեղեցիներում հրկիզեցին:
Իմանալով այդ մասին` Զաքարյան եղբայրները արշավեցին Արդաբել, գրավեցին քաղաքը և Արդաբիլի մզկիթներում հրկիզեցին 12.000 մուսուլման:
Նույն 1209թ. հայ-վրացական միացյալ բանակը պաշարեց Շահարմենների էմիրության կենտրոն` Խլաթը:
Սակայն քաղաքի պաշարման ժամանակ Իվանե Զաքարյանը գերի ընկավ, այդ պատճառով ավագ եղբայր Զաքարեն ստիպված էր խաղաղության պայմանագիր կնքել Շահարմեն Աուհադի էմիրի հետ, որով Շահարմենների էմիրությունները վերադարձվեցին մի շարք գրավված բերդեր, ինչպես նաև էմիրին կնության տրվեց Իվանե Զաքարյանի աղջիկը:
1210-1211թ. հայ-վրացական բանակը արշավանք ձեռնարկեց դեպի Պարսկաստան և հասավ մինչև Ղազվին:
Վերադառնալով այս արշավանքներից` Զաքարե Զաքարյանը մահացավ և թաղվեց Զաքարյանների տոհմական տապանաստանը` Սանահինի վանքում:
Իվանե Զաքարյանը Թամար թագուհուց ստացավ ինչպես եղբոր պաշտոնը, այնպես էլ Վրաստանում դեռևս չիրականացված աթաբեկությունը:
Զաքարյան իշխանապետությունը վրացական տերությունը կազմող 7-րդ թագավորություններից մեկն էր:
Զաքարյանների կախվածությունը վրաց արքաներից կայանում էր միայն զինվորական ծառայության մեջ:
Զաքարյանների վերահսկողության տակ գտնվող տարածքներից վերջիններս հարկ չէին վճարում վրացական գանձարանին և նույնիսկ Կարինի էմիրը հարկը վճարում էր ոչ թե ուղղակի Վրաստանին, այլ Զաքարյաններին:
Միայն Կարս քաղաքն էր ուղղակիորեն ենթարկվում Թամար թագուհուն:
Կարսում նստում էր վրաց կառավարիչը:
Զաքարյան իշխանապետությունը բաժանված էր 3 մասի`
1.ավագ եղբայր Զաքարե ընտանիքին պատկանում էր Լոռիի մի մասը, Շիրակը, Բագրևանդը և Բասենի արևելյան հատվածը:
2.Կրտսեր եղբայր Իվանեի ընտանիքին պատկանում էր Լոռու մյուս մասը, Արարատյան դաշտը, Գեղարքունիքը: Իվանե Զաքարյանից կախվաշության մեջ էին Վայքի հայ իշխանները, որոնցից ամենահզորը Պռոշյաններն էին:
3.Զաքարե և Իվանե եղբայրների հորեղբայր Վահրամի ընռանիքին էր պատկանում Փառիսոսը, Գարդմանը և Ուտիքը:
Զաքարյան իշխանապետությունը այնքան հզոր էր և ազդեցիկ, որ այդ ժամանակներին վերաբերող մի շարք արձանագրություններում այն կոչվում է թագավորական, իսկ Զաքարյան եղբայրները` թագավորներ կամ արքայազներ:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2822
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ Արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի երախտավոր գործիչ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott