23. ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇՈՏ III ՈՂՈՐՄԱԾԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԱԳԻԿ I-ի ԳԱՀԱԿԱԼՄԱՆ ՎԵՐՋԸ (953-1020թթ)

Աբաս Բագրատունու որդին` Աշոտ III-ը գահակալել է 953թ-ից մինչև 977թթ-ը:
Այս թագավորը իր իշխանության սկզբնական 3 տարիների ընթացքում ստիպված էր Հայաստանի տարածքում պատերազմել Կովկասյան լեռնականների դեմ:
Այս պայքարը ավարտվեց հաջողությամբ` լեռնականները վտարվեցին Հայաստանից:
Աշետ III-ի փորձը` արաբներից խլել Դվինը և դարձնել իր մայրաքաղաքը` չհաջողվեց:
Աշոտը Շիրակավանից մայրաքաղաքը տեղափոխեց Ախուրյան գետի աջ ափին ընկած` Անի ամրոցը:
Նոր մայրաքաղաքի նավակատիքը և Աշոտ III-ի օծումը տեղի ունեցան միաժամանակ` 961թ-ին:
Այս արարողությանը մասնակցում էին նաև Աղվանից թագավորը և ացվանից կաթողիկոսը:
Անին քիր անց դարձավ աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը:
964թ. Աշոտ III ավարտեց Անիի պարիսպների շինարարությունը, որոնք հայտնի դարձան Աշոտաշեն անունով:
Աշոտ III Ողորմածը ետ մղեց ատրպատականի Էմիրի զորքը, իսկ նրա կառավարման տարիներին միայն թագավորին պատկանող բանակի թիվը հասավ 40.000-ի:
Աշոտ Ողորմածի կառավարման տարիներին արագացավ Հայաստանի քաղաքական մասնատման պրոցեսը:
Աշոտօ եղբայր Մուշեղը, օգտվելով այն փաստից, որ ավագ եղբայրը մայրաքաղաքը տեղափոխել է Անի իրեն թագավոր հռչակեց Վանանդի կենտրոն` Կարսում, 963թ.:
Աշոտ Ողորմածը համարվում էր ինչպես Վասպուրականի, այնպես էլ Վանանդի թագավորների խոշոր հայ ավատատերների սյուզերենը:
Աշոտ III հաջող կերպով օգտագործեց իրենից ենթակա հայ թագավորների զինվորական կարողությունները, երբ Հայաստանի արևմտյան հատված մտավ բյուզանդական կայսր Հովհաննես Չմշկիկի բանակը(974թ):
Աշոտ Ողորմածի գլխավորությամբ հայերի 80.000-ոց բանակը կանգ առավ Հայք գավառում և այս ուժից ընկրկելով Բյուզանդիայի կայսրը դաշինք կնքեց Աշոտ III Ողորմածի հետ, նրանից ստանալով 10.000 ընտիր զորք` հեռացավ Միջագետք:
Աշոտ III-ին հաջորդեց նրա որդին`Սմբատ II Տիեզերակալը(977-990թթ):
Այս թագավորին բացարձակապես չէր համապատասպանում նրա «Տիեզերակալ» պատվանունը. Երբ Ատրպատականի Իմիր Աբուլ Հայջան ներխուժեց Բագրատունիների կենտրոնական թագավորության տարածք Սմբատ II-ը ոչ թե պատերազմեց նրա հետ, այլ խոշոր գումար վճարելով հեռացրեց նրան:
Սակայն Սմբատ II-ը ուներ դիվանագիտական ունակություններ. երբ նրա դեմ ապստամբեց Սյունիքի գավառական թագավոր Վասակը, Սմբատ II-ը դրդեց Գողթնի Էմիրին հանդես գալ Սյունիքի թագավորի դեմ` Վասակ Սյունեցին ստիպված էր ճանաչել Սմբատ II-ի գերագահ իրավունքները:
Մի քանի տարի անց, Սմբատ II-ը միջնորդեց Վրաստանի թագավոր` Գուրգենին խաղաղություն կնքել Տայքի Կյուրեպաղատ Դավթի հետ:
Միջնորդության դիմաց Սմբատ II-ը վրաց Գուրգեն թագավորին ստիպեց իրեն հանձնել Սուկարեթ ամրոցը:
Սմբատ II-ը իր իշխանության վերջին տարում` 989թ-ին ավարտեց Անիի պարիսպների նոր շարքի կառուցումը:
Անին Սմբատ II-ի օրոք բազմաքանակ բնակչություն ունեցող խոշոր քաղաք էր:
Անիում ապրում էր մոտ 150 հզ. Մարդ:
Այն դեպքում, երբ Լոնդոնն այդ ժամանակ ուներ 8 հզ. բնակից, իսկ Գերմանիայի ամենախոշոր քաղաք` Քյոլնը ուներ 30 հզ. բնակիչ:
Եվրոպական քաղաքներից Անիի հետ կարող էին հավասարվել միայն Հռոմը և Փարիզը:
Սմբատ II Տիեզերակալի օրոք հիմնադրվեց Անիի մայր տաճարը Ս. Աստվածածինը: Տաճարի կառուցումը ավարտվեց Սմբատ II Տիեզերակալի հաջորդ Գագիկ I-ի օրոք:
Գագիկ I-ի(990-1020թթ.) օրոք Բագրատունիների կենտրոնական թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին:
Գագիկ I-ը ուներ 100.000-անոց մի բանակ, որի հրամանատարն էր տաղանդավոր զորավար Վահրամ Պահլավունին:
Այս բանակով Գագիկ I-ը իր թագավորության սահմանները ընդարձակեց Բասենից մինչև Կուր գետը:
Գագիկ I-ը սանձեց ինքնուրույնություն ցուցաբերող գավառական թագավորներին:
Նրա դեմ ապստամբել էր Սյունիքի թագավոր Սմբատը:
Գագիկ I-ը ներխուժեց Սյունիք և հարկադրեց Սմբատ թագավորին ոչ միայն վերստին հնազանդվել, այլ նաև պարտադրեց Սմբատին իրեն զիջել Սյունիքի հյուսիս-արևելքի 3 գավառները:
Ապա 1001թ-ին, երբ Գագիկ I-ին հրաժարվեց ենթարկվել Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Անհողին:
Գագիկ I եղբորորդին, Դավիթը ստիպված էր ենթարկվել Գագիկ I-ին «ինչպես որդին հորը»:
Գագիկ I-ը ոչ միայն պատժում էր անջատողական ցանկություններ ունեցող խոշոր ֆեոդալներին, այլ օտարերկրյա ագրեսիայի ենթարկված գավառական թագավորներին օգնում էր:
Երբ 996թ. Տայքի Դավիթ Կյուրոպաղատը մահմեդականներից գրավեց Վանա լճի հյուսիս-արևմուտքում գտնվող Մանասկերտ քաղաքը` Ատրպատականի Էմիր Մամլանը ներխուժեց Հայաստան:
Դավիթ Կյուրոպաղատին օգնության եկավ Գագիկ I-ը, Վանանդի և Վրաստանի թագավորը:
Այս ուժի դիմաց Ատրպատականի Էմիրը ընկրկեց և հեռացավ Հայաստանից:
Երկու տարի անց, երբ Դավիթ Կյուրոպաղատը Խլաթը գրավելու անհաջող փորձ կատարեց, Մամլանը վերստին ներխոիժեց Հայաստան:
Այս անգամ ևս Գագիկ I-ը օգնության եկավ Տայքի տիրոջը:
Օգնություն ուղարկեց նաև վրաց թագավորը:
Ճակատամարտը տեղի ունեցավ 998թ-ի հոկտեմբերին` Ծմբո գյուղի մոտ:
Այս ճակատամարտին ոչ Գագիկ I-ը, ոչ վրաց թագավորը չէին մասնակցում:
Դավիթ Կյուրողապատին յուրաքանչյուր թագավոր ուղարկել էր 8.000-անոց զինաբանակ:
Չնայաց, ընդհանուր հրամանատար չկար, սակայն այս 3 զորաբաժիններն էլ կռվեցին արտակարգ խիզախությամբ, ինչի արդյունքում, Ատրպատականի Էմիր Մամլանի զորքը ջախջախվեց:
Գագիկ I-ը բարեկարգեց իր մայրաքաղաք Անին, նրա օրոք ավարտվեց Անիի մայր տաճարի շինարարությունը, իսկ այս տաճարին կից կառուցվեց Ս. Լուսավորիչ եռահարկ տաճարը, որը ժողովուրդը անվանում էր Գագիկաշեն:
Գագիկ I-ը արշավանք ձեռնարկեց նաև արևելք և ստիպեց Գանձակի Էմիր Փատլունին կիսել Փառիսոսի թագավորության տարածքը:
Գագիկ I-ը բյուզանդական կայսրից միանգամայն անկախ քաղաքականություն էր վարում:
Տայքի կյուրոպաղատ Դավիթը անզավակ էր և իր իշխանության տակ գտնվող Տայքը կտակել էր Բյուզանդիային:
1.000թ. նա մահացավ և բյուզանդական կայսր Վասիլ II Բուլզարապանը զորքով ժամանեց Տայք, որպեսզի ստանա իրեն հասանելիք ժառանգությունը:
Վաղարշակերտ քաղաքի մոտ կայսերը ներկայացան հայ և վրաց բոլոր գահակալներն ու խոշոր ֆեոդալները, բացառությամբ Գագիկ I-ի, որն իր ներկայանալը կայսրին «փոքրություն» համարելով չներկայացավ կայսրին, իսկ բյուզանդական բանակի հեռանալուց հետո պատժեց իր ազգական Աբուսահլ Արծրունուն, որը կայսեր մոտ չարախոսել էր Գագիկից:
Անիի տերը Աբուահլից խլեց Կոգովիտ և Ծաղկեսրն գավառները:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 3116
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼՈՐԻՍ ՃԳՆԱՎՈՐՅԱՆ ՀԱՅԿԱԶԻ 1989-2000-ին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott