ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Նամակի բովանդակությունն ինքնին հետաքրքրական չէր լինի, եթե չհրապարակվեր ՌԴ նախագահ Պուտինի` Բաքու կատարած աշխատանքային այցից հետո, եւ եթե այնտեղ գործածված չլիներ մի նոր եզրույթ:ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Մամեդյարովը նամակ է գրել ոչ թե Պուտինի այցից հետո, այլ հուլիսի 19-ին դեռեւս, սակայն նամակի բովանդակությունը հրապարակվում է այժմ:
Նամակում Ադրբեջանի ԱԳ նախարարը բնութագրում է Հայաստանի քաղաքականությունը ԼՂ հակամարտության հարցում: Այն, ըստ Էլմար Մամեդյարովի, fait accompli է (կատարված փաստի առջեւ դնել): «Հայաստանը փորձում է փոխել օկուպացված տարածքների ազգագրական, սոցիալ-մշակութային բնույթը` կառուցելով նոր բնակելի տներ, վերակառուցելով օդանավակայանը, տարբեր ավտոճանապարհներ եւ այլն...», գրել է Մամեդյարովը` Բան Կի Մունին: Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է նաեւ, թե ինչպես է «Հայաստանը Սիրիայից ներգաղթած հայերով բնակեցնում օկուպացված տարածքները»:
Դատելով հանգամանքից, որ նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հասցեագրվել է ավելի քան մեկ ամիս առաջ եւ այս ամբողջ ժամանակահատվածում մնացել է անպատասխան, ուրեմն Բան Կի Մունը անհրաժեշտություն չի տեսել պատասխանելու Մամեդյարովի նամակին, գոնե տեղեկացնելու, որ այն ընդունվել է որպես «ի գիտություն»: Առհասարակ այս նամակում ամենաուշագրավը ոչ թե դրա` բոլորին արդեն ձանձրացրած տեքստն է, այլ «թողարկման ժամկետը», ինչպես նաեւ դրանում գործածված եւ Հայաստանի քաղաքականությունը բնորոշող նոր եզրույթը: Բաքվում Պուտինը ընդգծեց, որ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես քաղաքական ճանապարհով...»: Ընդամենը օրեր անց Մամեդյարովը հրապարակայնացրեց իր նամակըՙ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որտեղ գրված է. «Քանի որ քաղաքական միջոցներով Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու ջանքերն արդյունք չեն տալիս, ստատուս քվոյի հետագա շարունակումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, ինչի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»: Փաստորեն, չնայած Բաքվում Ռուսաստանի նախագահը Բաքվին ասում է, որ «ԼՂ հակամարտությունը պետք է լուծել բացառապես քաղաքական ճանապարհով», Բաքուն ավելի ուշ հայտարարում է, թե «Հայաստանի հետ քաղաքական միջոցներով բանակցություններ անցկացնելու ջանքերը արդյունք չեն տալիս...», եւ ուղղակիորեն սպառնում է պատերազմով, դրա ողջ պատասխանատվությունը կանխավ բարդելով Հայաստանի վրա:
Էլմար Մամեդյարովը փորձառու դիվանագետ է եւ հրաշալիորեն հասկանում է, որ ՄԱԿ-ն ու իր գլխավոր քարտուղարությունը վաղուց արդեն այն կառույցն ու օղակը չեն, որ կարող են ինչ-որ գործուն միջամտություն ունենալ միջազգային այնպիսի նուրբ հակամարտությունում, ինչպիսին, օրինակ, ղարաբաղյանն է: Փաստորեն, Մամեդյարովը հասկանում է, որ իր նամակը` Կի Մունին, «Հայաստանի հետ քաղաքական միջոցներով բանակցություններ անցկացնելու ջանքերի պես» որեւէ արդյունք չի տալու, գիտի ու գրում է:
Հետեւաբար, Մամեդյարովին (Բաքվին) անհրաժեշտ է ոչ թե ՄԱԿ-ի գործուն միջամտությունը հակամարտությունում, այլ հերթական անգամ բարձրաձայնել, որ ԼՂ հակամարտությունում Հայաստանին պետք է պատժել, քանի որ Երեւանը վարում է fait accompli-ի քաղաքականություն: Հենց այս ֆրանսերեն եզրույթի բանեցումն իր քաղաքական-դիվանագիտական բառապաշարում նորույթ է Բաքվի համար: Ադրբեջանը լավ հասկանում է, որ ժամանակի ընթացքում ինքը ավելի է հեռանում Ղարաբաղից, այնտեղ ապրող բնակչությունից եւ այնտեղ կառուցվող ու վերակառուցվող բնակելի տներից, օդանավակայանից ու ավտոճանապարհներից: Չի բացառվում, որ Բաքուն առաջին անգամ բարձրաձայն խոսելով հայկական fait accompli-ի մասին, հեռահար նպատակ ունի արդյունքում ցույց տալ սեփական ժողովրդին, որ Ղարաբաղի հետ իրենք այլեւս կապ չունեն, որ իրենք ամեն ինչ արեցին, որ «այդպես չլինի», անգամ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ գրեցինք», բայց...
Մամեդյարովը այս ամենն իհարկե հասկանում է եւ դրա համար էլ նամակ է գրում` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ավելի ճիշտՙ դրա համար էլ նա մեկ ամիս անց հրապարակայնացնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նամակն այն մասին, որ Բաքուն կատարված փաստի առջեւ է:
Հայտնում է azg.am-ը
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Հենրիխ Մխիթարյան. «Ուզում եմ, որ հարգեն իմ սերը հայրենիքիս նկատմամբ»
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...
«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Վերջին ավելացված կենսագրությունը
ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՍԱՀԱԿԻ
Պետական գործիչ, պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1969):
Ավելին...
Մենք սոց. ցանցերում