Թուրքիայում գյուղացին ցանկանում է իր հողում գտնվող հայկական եկեղեցին հանձնել հայ համայնքին
Օգոստոս 20, 2013 | 00:30Բիթլիսի Թաթվանի շրջանի նախկինում հայկական Փաշվասք (Փաշաէլմալը)գյուղի բնակիչ Յըլմազ Յամաչին հաջողվել է իր ընտանեկան հողատարածքում գտնվող հայկական եկեղեցին գրանցել որպես մշակութային ժառանգություն։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Բիթլիս նահանգի Թաթվանի (Դատվան) Փաշաէլմալը գյուղի բնակիչ Յըլմազ Յամաչը նշել է, թե երկար քաշքուքներից հետո իրեն հաջողվել է գյուղում իր ընտանեկան հողերում գտնվող հայկական եկեղեցին գրանցել տալ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունում որպես մշակութային ժառանգություն, սակայն դրանից հետո եկեղեցու պահպանման հետ կապված որեւէ աշխատանք չի կատարվել։ Նա շեշտել է, թե պատրաստ է եկեղեցին փոխանցել հայ համայնքին։
Յամաչը անհանգստացած է, որ թեեւ եկեղեցու վերաբերյալ պահպանման որոշում է կայացվել, սակայն գյուղացիներն այն դեռեւս որպես ախոռ են օգտագործում։
Յամաչը պատմել է, թե հիշյալ այդ տարածքը, որի մեջ գտնվում է եկեղեցին, իր պապը գնել է Փաշաէլմալըի գյուղի Ռեշիդ աղայից 1950-ին, երբ Բիթլիսի Մոտկան գյուղից տեղափոխվել են Փաշաէլմալը։ «Ռեշիդ աղան քրդական ցեղի առաջնորդ էր եւ ընտրվել էր Համիդիյե գնդերից մեկի հրամանատար եւ ավելի ուշ յուրացրել հայերի ունեցվածքը»,-ասել է Յըլմազ Յամաչը։
Հայտնում է news.am-ը
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...
«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Վերջին ավելացված կենսագրությունը
Մենք սոց. ցանցերում