Հայ տղան ԱՄՆ-ում անցել է գիտական մրցույթի կիսաեզրափակիչ փուլ

Նկար Կալիֆորնիական Գլենդել քաղաքի բնակիչ, 13-ամյա Դանիել Յաղուբյանը ԱՄՆ-ում անցել է «Broadcom MASTERS 2013» ազգային գիտական ու ինժեներական մրցույթի կիսաեզրափակիչ փուլ: Տղան սովորում է Փասադենայի Սբ. Գրիգորիի անվան դպրոցի 8-րդ դասարանում:

Ինչպես գրում է «Asbarez»-ը, նշանավոր գիտնականների, ինժեներների ու ուսուցիչների ուշադիր գնահատումից հետո, ավելի քան 6000 թեկնածուների նախագծերից ընտրվել է Դանիել Յաղուբյանի նախագիծը: Ազգային գիտական մրցույթում առաջադրված թեկնածուների թվում են միջին դպրոցի աշակերտներ, որոնք նահանգներում սովորողների շարքերում գիտական նախագծերի համապատասխան տոնավաճառներում մտել են լավագույն 10 տոկոսի մեջ: Դանիելը իրավունք է ստացել մասնակցել մրցույթին՝ Լոս-Անջելեսի շրջանում սովորողների միջեւ այս տարվա մարտ ամսին անցկացված գիտական նախագծերի տոնավաճառում գրավելով 2-րդ տեղը:

Նրա նախագիծը, որն իրենից ներկայացնում է խտացված օդը օդորակիչի արտաքին հատվածից դեպի արեւային մարտկոցներ մղող, օդային խողովակից կազմված սարքավորում, նվազեցնում է վահանակների ջերմաստիճանը, նկատելիորեն ավելացնում է էլեկտրական հզորությունը: Տղան դիմել է ԱՄՆ-ի Պատենտային վարչությունը՝ հայտնագործությունն արտոնագրելու համար:

Հայտնում է news.am-ը



Նկար
20.09.13/01:49
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/11:30
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/07:26
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:35
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:24
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ (Խանոյան) ԿԱՐԱՊԵՏԻ Հովհաննես Դավթյանն ԱՌԱՋԻՆՆ է տվել գազային էլեկտրատարրերի տեսությունը, ստեղծել է երկբևեռ էլեկտրավառելիքային և ալկալիբուֆերային կուտակիչների մարտկոցներ: ՀԱՅՏԱՆԱԲԵՐԵԼ է ի Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott