Ադրբեջանական Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակի բացառիկ հարցազրույցը ԳԱԼԱ-ին՝ հայ ռազմագերու վերաբերյալ

«Մենք սպասում ենք, որ երկու երկրների ղեկավար մարմինները այս հարցի շուրջ հարաբերությունները կարգավորեն, դեռևս երկու երկրների երկխոսությունը շարունակվում է»,-նշեց Իլլահա Հուսեյնովան:
Հարցին, թե ինչու այս ընթացքում ռազմագերու ընտանիքին որևէ տեղեկություն չի հաղորդվել ռազմագերու մասին, քանի որ յոթօրյա ժամկետում պետք է ռազմագերին իր ընտանիքին որևէ հաղորդագրություն ուղարկեր, որ ինքը կենդանի է, մամուլի պատասխանատուն նշեց, որ եթե իշխանությունների կողմից լինի համապատասխան նախաձեռնություն, ապա Ադրբեջանի ԿՄԽԿ-ն կմիջնորդի, որպեսզի ռազմագրին կարողանա կապ հաստատել իր ընտանիքի հետ, այսինքն եթե իշխանությունների կողմից որոշվի, որ պետք է ընտանիքի հետ հաղորդակցում լինի, ապա իրենք կնպաստեն:
Թե ինչու ԿՄԽԿ Բաքվի գրասենյակը չի արձագանքում ռազմագերուց հարցազրույց վերցնելու փաստին, արդյոք դա միջազգային մարդասիրական իրավունքի խախտում չէ, մամուլի պատասխանատուն ասաց.
«Եթե ծանոթ եք ԿՄԽԿ-ի գործունեությանը, մենք հիմնվում ենք փաստերի վրա, բայց իրավասու չենք հրապարակել, հանրայնացնել այն»:
Ինչ վերաբերում է Հակոբ Ինջիղուլյանին ադրբեջանական համազգեստով տեսանկարահանելուն, Իլլահա Հուսեյնովան նշեց.
«Պիտի կրկնեմ այն արտահայտությունը, որ ԿՄԽԿ-ն հանդիպումներ է ունենում երկու երկրների ղեկավարների հետ, ինչ վերաբերում է խախտումներին, ապա եթե դրանք լինեն, մենք կքննարկենք այն երկու կողմերի ներկայացուցիչների հետ, բայց դա չենք կարող հրապարակել` ելնելով ԿՄԽԿ-ի խորհրդապահական գործունեության բնույթից: Ամեն դեպքում, մենք կհորդորենք կողմերին շարժվել օրենքների սահմանում»:
Արդյոք Ադրբեջանի Կարմիր Խաչի ներկայացուցիչները պատրաստվում են նպաստել, որ հայ ռազմագերուն որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնեն, ինչ քայլեր են ձեռնարկում և որքան ժամանակամիջոցում նրան կուղարկեն հայրենիք, Ադրբեջանի Կարմիր Խաչից պատասխանեցին.
«Կուզենամ նշել, որ Ադրբեջանի ԿՄԽԿ-ն իր մասնակցությունը կունենա ռազմագերուն հայրենիք վերադարձնելու ժամկետի որոշման գործում, բայց ԿՄԽԿ-ի հետ մեկտեղ Ադրբեջանի կառավարությունն է իր հերթին ժամկետներ նշանակում, նաև հարցնում են ռազմագերուն, թե ինքը երբ կցանկանա վերադառնալ»:
Հիշեցնենք, որ օգոստոսի յոթի լույս ութի գիշերը հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, պատահմամբ հատելով հայ-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր Ադրբեջանում:
Դեպքի առնչությամբ ՊՆ-ն նախաքննություն էր սկսել, այսօր հաստատվեց նախնական վարկածը, որ զինվորն իսկապես շփոթել է սահմանը, և ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն, որ հայ զինվորին հայրենիք վերադարձնելու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի լինի, ինչը թերևս դեպքի առաջին իսկ օրերից արդեն մի քանի անգամ բարձրաձայնվել է ՊՆ ներկայացուցիչների կողմից:
Սեդա Ղուկասյան
Հայտնում է galatv.am-ը
![]() |
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
![]() |
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
![]() |
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
![]() |
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
![]() |
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Վերջին ավելացված կենսագրությունը


Մենք սոց. ցանցերում