Պուտինն ի տարբերություն Մեդվեդեւի չայցելեց «շահիդների» գերեզմանոց

Ինչպես հայտնի է, «ազատության համար զոհվածներ» ասելով, նկատի ունեն 1990 թվականի հունվար 13-19-ին Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներին եւ մասնակիցներին։ Գերեզմանոցում թաղվածները զոհվել են հունվարի 20-ին, երբ քրիստոնյա բնակչության փրկության համար Բաքու մտցվեց Խորհրդային զորքը։ Ադրբեջանի ազգային ճակատի ծայրահեղականների հետ բախումներում զոհվեց մի քանի ռուս զինվորական։ Ահա այս մոլեռանդների ու ջարդարարների ծառուղի են Ադրբեջանի իշխանությունները փորձում տանել Բաքու այցելող արտասահմանյան բոլոր պատվիրակությունների ղեկավարներին։ Վլադիմիր Պուտինը, ի տարբերություն իր նախորդ Դմիտրի Մեդվեդեւի, չայցելեց «Շահիդների ծառուղի»։
Պուտինի երկրորդ «հարվածը», ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման մասին Ալիեւի խոսքում «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի» հիշատակման անտեսումն էր։ Ալիեւը, երկու նախագահների համատեղ հայտարարության ժամանակ կրկին անդրադարձավ «Ադրբեջանի 20 տոկոս օկուպացված տարածքի» հին թեմային։ Նշեց, որ այնտեղ ամեն ինչ քանդված է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւերը չեն իրականացվում եւ այլն։ Ի պատասխան, Պուտինը պարզապես հակիրճ անդրադարձով ընդգծեց, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի բացառապես քաղաքական ուղիով, քննադատելով ագրեսիայի եւ ռազմատենչ հայտարարությունների ցանկացած դրսեւորում, ինչով միայն Ադրբեջանն է զբաղվում։
Իվան Ղարիբյան
Հայտնում է news.am-ը
![]() |
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
![]() |
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
![]() |
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
![]() |
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
![]() |
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Մենք սոց. ցանցերում