Ադրբեջանի պետական հանձնաժողովը խոստանում է վերադարձնել գերի զինվորին

ԼՂՀ բանակի զինծառայող 22-ամյա Հակոբ Ինջիգուլյանը, որը չկողմնորոշվելով տեղանքում գերի էր ընկել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, տեղափոխվել է Բաքու: Այս մասին APA գործակալությանը հայտնել է Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը:
Նա նշել է, որ քննում են պատճառները, թե ինչու է հայ զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում:
«Նրա մոտ ոչ մի փաստաթուղթ չի եղել: Նա իրեն անվանել է Գեւորգ Ինջիգուլյանը, սակայն որոշ կայքերում նրա անունն ու ազգանունը ճիշտ չի նշվում: Ներկայումս նա գտնվում է Բաքվում, ՊՆ-ում»,-ասել է Սայիլովը:
Նշենք, որ իրականում գերեվարված զինվորի անունը Հակոբ է, ոչ թե՝ Գեւորգ (նրա հայրանունն է Գեւորգ):
Շահին Սեյիլովը նշել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն մոտ օրերս հանդիպելու է հայ զինվորին: «Տոների հետ կապված ԿԽՄԿ-ն այս օրերին չի աշխատում, դրա համար էլ նրանց աշխատակիցները դեռ չեն հանդիպել այդ մարդու հետ: Ամենայն հավանականությամբ, Կարմիր Խաչի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ կքննարկվի նրա հայրենիք վերադարձման հարցը: Եթե ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինծառայողը Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնի, ապա նա կվերադարձվի: Ամեն ինչ կախված կլինի նրա ցանկությունից»,-ընդգծել է Սեյիլովը:
Հայտնում է news.am-ը
![]() |
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
![]() |
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
![]() |
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
![]() |
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
![]() |
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Մենք սոց. ցանցերում