Նոր մանրամասներ Ադրբեջանում գերի ընկած զինծառայողի մասին

Վերջինիս խոսքով, ընտանիքը զբաղվում է հողագործությամբ, սոցիալապես անապահով են, իսկ Հակոբը ընտանիքի մեծ որդին է: Նա ծառայում էր Ասկերանի շրջանի զորամասերից մեկում: Իսկ մոլորվել եւ սահմանը պատահաբար հատել է, երբ գնացել էր ջուր բերելու:
Գյուղապետը նշեց, թե ինքն ու գյուղացիները երկար ժամանակ չէին համարձակվում Հակոբի ծնողներին պատմել կատարվածի մասին: Ավելի ուշ տղայի տուն էին գնացել ռազմական ոստիկանության աշխատակիցները եւ հայտնել: Ինչից հետո հայրը գնացել է նախարարություն: Դիմել են նաեւ «Կարմիր Խաչին»: «Ծնողների վիճակը շատ վատ է: Հատկապես մոր վիճակը: Ամբողջ գյուղը հավաքվում, գնում-գալիս են: Մինչեւ տեսնենք ինչ է լինում»,- ներկայացրեց գյուղապետը: Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Հայտնում է news.am-ը
![]() |
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
![]() |
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
![]() |
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
![]() |
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
![]() |
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Վերջին ավելացված կենսագրությունը



Մենք սոց. ցանցերում