Թուրք պատգամավորը հայերին ծածկագրերով նշելու հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել իշխանություններին

Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ թուրք պատգամավորի հարցադրումը ներառում է հետեւյալ կետերը.
Հավաքված տվյալներն այնպես են, ինչպես Կրթության նախարարությունն էր ներկայացրե՞լ։ Ինչո՞ւ են այդ ծածկագրերը գաղտնի։
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ քաղաքացիների տվյալները պատրաստի մի տեղ են գրանցվա՞ծ, թե՞ դիմելուց հետո է ուսումնասիրություն իրականացվում։
Կասկածելի չէ՞, որ այդ տվյալներն օգտագործում է միայն Կրթության նախարարությունը։ Այդ տվյալներն օգտագործվո՞ւմ են ոստիկանության, կադաստրի, հետախուզության եւ այլ ոլորտներում։
Այդ տվյալները հասանելի՞ են ոստիկանության, Ազգային հետախուզության ծառայության, ժանդարմերիայի հետախուզության կողմից։
Դատարաններին այդ տվյալները հասնո՞ւմ են։
Ոչ քրիստոնյա ազգային փոքրամասնություններին ծածկագրերով նշո՞ւմ են։
Այդ տվյալները հասանելի՞ են ցանկացած պաշտոնյայի։ Հատուկ գաղտնիության որոշում կա՞։
Լոզանի պայմանագրով նախատեսված որեւէ փաստաթուղթ կա՞, որտեղ նշված է, որ ազգային փոքրամասնություններին պետք է ծածկագրերով նշել։ Ո՞ր օրենքով կամ որոշումով է նման բան կիրառվում։
Ո՞րն է իմաստը, որ 4 սերունդ առաջ մահմեդականացած քրիստոնյան նշվում է հատուկ ծածկագրով։
Նշենք, որ օրեր առաջ Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, քրիստոնեության վերադարձած եւ իրենց երեխային արդեն հայկական դպրոց ուղարկել ցանկացող ընտանիքը դժվարին գործընթացի ժամանակ բացահայտել է, որ Թուրքիայի հանրապետության ստեղծումից ի վեր, Թուրքիայի հայերը կրում են գաղտնի ծածկագիր: Այսպես, երեխայի հարցով Ստամբուլի կրթության նահանգային վարչության կողմից Շիշլիի կրթության վարչություն ուղարկված պաշտոնական գրության մեջ բացահայտվել է, որ հայերը կրում են 2 ծածկագիրը:
Հայտնում է news.am-ը
![]() |
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
![]() |
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
![]() |
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
![]() |
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
![]() |
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Վերջին ավելացված կենսագրությունը


Մենք սոց. ցանցերում