Փոլ Գրիգորյանը ընտրվել է Սան Ֆեռնանդո Վելիի Գործադիր մարմինների խորհրդի նախագահ
.jpg)
Ինչպես հաղորդում է ամերիկյան The Burbank Leader պարբերականը, Խորհրդի անդամները նման որոշում կայացրել են հուլիսի 11-ի նիստի ժամանակ. Գրիգորյանի տեղակալ է ընտրվել Բերբանկի քաղաքային խորհրդի անդամ Ջես Թալամանթեսը:
Սան Ֆեռնանդո Վելիի Գործադիր մարմինների խորհուրդը ստեղծվել է երկու տարի առաջ և ներառում է Կալիֆոռնիայի նահանգի Գլենդեյլ, Լոս Աջելես, Բերբանկ, Սան Ֆեռնանդո և Սանտա Կլարիտա քաղաքները (մտնում են Սան Ֆեռնանդոյի հովտի մեջ): Կառույցը զբաղվում է իր կազմի մեջ մտնող քաղաքների ջրօգտագործման, տրանսպորտային, տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի պահպանության հարցերով, այդ ոլորտներում առկա խնդիրների առնչությամբ ռազմավարական ծրագրերի մշակմամբ:
Փոլ Գրիգորյանը ծնվել է 1960թ-ին, Կալիֆոռնիայի Սան Ֆեռնանդո քաղաքում: Հայի ժառանգ Փոլը ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը (Քաղաքագիտության բակալավրի աստիճան), ապա Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի Իրավաբանական դպրոցը, 2006-2009թթ. եղել է Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի՝ Ասամբլեայի անդամ: Նա ներկայում Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ է:
Գրիգորյանը Սան Ֆեռնանդո Վելիի Գործադիր մարմինների խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինելու է Կալիֆոռնիայում հայտնի հայ քաղաքական գործիչ, Գլենդեյլի քաղաքային խորհրդի (համարժեք է Հայաստանի ավագանու ինստիտուտին-Tert.am) անդամ Արա Նաջարյանին:
Հայտնում է Թերթ.am-ը
![]() |
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
![]() |
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
![]() |
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
![]() |
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
![]() |
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Վերջին ավելացված կենսագրությունը


Մենք սոց. ցանցերում