Դանիա – Հայաստան՝ 0:4

Նկար Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը 4 անընդմեջ պարտություն կրելուց հետո Կոպենհագենում 4:0 հաշվով առավելության հասավ Դանիայի թիմի նկատմամբ:

«Պարկեն» ստադիոնում կայացած հանդիպումը չափազանց հաջող ստացվեց Հայաստանի հավաքականի համար, քանի որ արդեն 27-րդ վայրկյանին Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն Արաս Օզբիլիսի փոխանցումից հետո մեն-մենակ դուրս եկավ Ստեֆան Անդերսենի դեմ՝ բացելով հաշիվը: Բաց թողած գոլից հետո դանիացիները շատ արագ կարող էին հավասարեցնել հաշիվը, բայց 2 անգամ չօգտվեցին Հայաստանի թիմի պաշտպանների սխալներից՝ վրիպելով հարմար դիրքերից: 15-րդ րոպեին գնդակը կարող էր երկրորդ անգամ հայտնվել դաշտի տերերի դարպասում, սակայն Գեւորգ Ղազարյանի կատարած հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից: Այն, ինչ չարեց Ղազարայանը, րոպեներ անց կատարեց Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով գոլային փոխանցմանը գումարեց նաեւ գոլ՝ կրկնապատկելով Հայաստանի հավաքականի առավելությունը: Առաջին խաղակեսում դանիացիները մի քանի իրական գոլային պահեր կորցրին: Դաշտի տերերը մեծ ուժերով նետվում էին առաջ, իսկ հյուրերը հակագրոհների լավ հնարավորություններ էին ստանում: Այնուամենայնիվ, թիմերն ընդմիջման գնացին 0:2 հաշվի ժամանակ:

Դանիացիները շատ ակտիվ սկսեցին երկրորդ խաղակեսը: Դաշտի տերերի գրոհներն աստիճանաբար ավելի վտանգավոր էին դառնում, սակայն Ռոման Բերեզովսկին շատ վստահ հանդիպում էր անցկացնում՝ մի քանի անգամ իր թիմին փրկելով գոլից: Մինչ Դանիայի թիմը փորձում էր գտնել 38-ամյա Բերեզովսկու պաշտպանած դարպասի բանալին, Հայաստանի հավաքականը խփեց երրորդ գնդակը: Յուրա Մովսիսյանը դարձավ դուբլի հեղինակ՝ եռապատկելով հյուրերի առավելությունը: Քիչ անց գնդակը կարող էր նաեւ չորրորդ անգամ հայտնվել վաբանկի գնացած Դանիայի թիմի դարպասապահ Ստեֆան Անդերսենի պաշտպանած դարպասում, բայց Հենրիխ Մխիթարյանը հարմար դիրքից վրիպեց: Այնուամենայնիվ, Հենրիխը խաղի վերջնամասում ասեց իր խոսքը: 82-րդ րոպեին Դոնեցկի «Շախտյորի» ռմբարկուն խփեց Հայաստանի հավաքականի չորրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:

Հայաստանի հավաքականը, մի շարք վրիպումներ թույլ տալով պաշտպանությունում, կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը՝ կրկնելով արտագնա խաղում ամենախոշոր հաշվով տարած հաղթանակի սեփական ռեկորդը (Սլովակիա – Հայաստան՝ 0:4): Վարդան Մինասյանի թիմի խաղն այնպես էր տպավորել «Պարկեն» ստադիոնին, որ դանիացի երկրպագուները ծափահարում էին փոխարինվող հայ ֆուտբոլիստներին:

Այս հաղթանակից հետո B խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը հավաքեց 6 միավոր՝ հավասարվելով դանիացիներին: Իտալիան ունի 14 միավոր, Բուլղարիան՝ 10, Չեխիան՝ 9, իսկ Մալթան՝ 3: B խմբի բոլոր թիմերն անցկացրել են 6-ական հանդիպում:

Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 6-ին՝ Պրահայում մրցելով չեխերի դեմ:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար

B խումբ

Դանիա – Հայաստան՝ 0:4

Յուրա Մովսիսյան, 1, 59, Արաս Օզբիլիս, 19, Հենրիխ Մխիթարյան, 82

Հայաստան (4-2-3-1). Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Վալերի Ալեքսանյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Մարկոս Պիզելի, 86), Գեւորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս (Նորայր Ասլանյան, 90+1), Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան (Արթուր Սարկիսով, 84):

Հայտնում է sport.news.am-ը



Նկար
20.09.13/01:49
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/11:30
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/07:26
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:35
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:24
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԵՎՈՆ ԿՈՋՈՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ Ծնվ. 24.09.1924թ., Կիսլովոդսկ (Ռուսաստան):Նկարիչ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980): Աշակերտել է Հ ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott