Փաստաբան Մարկ ԳիրագոսըCNN-ի եթերում վիրավորական և անհեթեթ է որակել Բոստոնի ահաբեկությունում «հայկական հետքի» մասին տեղեկությունը

Նկար 2013 թ-ի ապրիլի 15-ին, ԱՄՆ Բոստոն քաղաքում անցկացվող ամենամյա մարաթոնի ժամանակ ահաբեկություն տեղի ունեցավ... վազորդներն արդեն մոտենում էին եզրագծին, երբ երկու հզոր պայթյուն որոտաց. երեք մարդ զոհվեց, 200-ից ավելին՝ վիրավորվեցին:Ապրիլի 20-ին ամերիկացի իրավապահները Մասաչուսեթսի նահանգի հայաշատ Վոթերթաուն քաղաքում ձերբակալեցին ահաբեկության կասկածյալներից մեկին՝ 19-ամյա չեչեն Ջոհար Ցարնաևին...: Հաջորդ օրը Ցարնաևի հորեղբայրը հարցազրույց էր տվել ամերիկյան լրատվամիջոցներին ու հայտնել, թե իր եղբորորդու ծայրահեղական հայացքների ձևավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել Միշա անունով ազգությամբ հայ տղամարդը, որը վերջերս է իսլամ ընդունել: Հորեղբայրը հայտարարել էր, թե հենց Միշան է «լվացել» Ցարնաևի ուղեղն ու նրան «զինել» ծայրահեղական գաղափարներով: Ավելի ուշ «Միշա» անունով հայի մասին բարձրաձայնեցին նաև Ցարնաևի մյուս հարազատները՝ նրան բնութագրելով որպես «ճաղատ, գեր և շիկամորուս տղամարդու»...


Բոստոնի ողբերգությունից ավելի քան 10 օր է անցել, ահաբեկչության շարժառիթները հայտնի չեն, իսկ թեման շարունակում է ամերիկյան բոլոր լրատվամիջոցների «առաջին էջերին» մնալ... Ապրիլի 25-ին «բոստոնյան թնջուկի» վերաբերյալ հերթական քննարկումն էր կազմակերպել նաև հեղինակավոր ՍիԷնԷն հեռուստաալիքը. հյուրերի թվում էր նաև ԱՄՆ-ի ամենահայտնի փաստաբաններից մեկը՝ ամերիկահայ Մարկ Գիրագոսը: 56-ամյա իրավաբանն ամերիկյան հեռուստատեսության ուղիղ եթերում վիրավորական ու անհեթեթ է որակել տեղեկությունը, թե Բոստոնի ահաբեկությունն իրականացրած անձն ինչ-որ կապեր է ունեցել հայի հետ:


«Ես, որպես հայ, ցանկանում եմ նշել որ վերջերս կրոնափոխ եղած ոմն Միշայի (որն, ի դեպ, նույնիսկ հայկական անուն չէ) անվան հետ կապված շահարկումները վիրավորում են աշխարհի բոլոր անկյուններում բնակվող հայերին, որոնք, ի դեպ, առաջինն են քրիստոնեություն կրոնն ընդունել,- հայտարարել է Գիրագոսը և հավելել,- ոմն Միշան վերջին 3 տարվա ընթացքում Ցարնաևին չի տեսել..., այնպես որ հորեղբոր տարածած տեղեկությանը պետք է ոչ թե որպես փաստ ընդունել, այլ պետք է քննադատել»:

Գիրագոսը ՍիԷնԷն-ի եթերում նշել է, որ վիրավորական է նաև այն, որ քրիստոնյա հայի անունն առնչվում է դավանանքը փոխելու և իսլամ ընդունելու հետ: «Հայերն այս շաբաթ նշում են Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը. ցեղասպանության ժամանակ մուսուլման թուրքերը 1,5 միլիոն քրիստոնյա հայի են բնաջնջել...այնպես որ, գաղափարը, թե իսլամ ընդունած ինչ-որ քրիստոնյա հայը կապ ունի այդ ամենի հետ, պարզապես անհեթեթություն է,-ասել է հայտնի փաստաբանը:- Կարծում եմ, որ այդ մարդու հորեղբայրը նման բան ասել է ոչ սթափ վիճակում՝ ինչ-որ բանի ազդեցության տակ»:

Հավելենք, որ «խորհրդավոր Միշայի» պատմությունը խորապես վրդովեցրել է ամերիկահայ համայնքին. նրանք կարծում են, որ ինչ-որ ուժեր Բոստոնի ահաբեկության փաստը փորձում են օգտագործել հայերին անվանարկելու ու զրպարտելու համար: Այս առնչությամբ առաջարկում ենք կարդալ ամերիկյան «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը:
Չեք տեսնու՞մ վիդեոն,սեղմեք՝ այստեղ

Հայտնում է tert.am-ը



Նկար
20.09.13/01:49
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/11:30
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/07:26
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:35
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:24
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԲԱԲԿԵՆ ՍՅՈՒՆԻ Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott