Հենրիխ Մխիթարյանը Շախտյորի կազմում դարձավ Ուկրաինայի չեմպիոն

Նկար Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ ընդունել էր իր հիմնական մրցակիցներից մեկին՝ Խարկովի «Մետալիստին»: Հանդիպման 84-րդ րոպեին «Շախտյորի» կիսապաշտպան Իլսինյոն հավասարեցրեց հաշիվը և դրական արդյունք ապահովեց իր թիմի համար:


Այս խաղից հետո «Շախտյորը» վաստակում է 71 միավոր: «Մետալիստը» ունի 56 միավոր և Կիևի «Դինամոյի» հետ կիսում է 2-3 հորիզոնականները: Այժմ «Շախտյորը» անհասանելի է մրցակիցների համար: Այսպիսով, Ուկրաինայի առաջնության ավարտից 4 տուր առաջ «Շախտյորին» հաջողվում է անհասանելի դառնալ մրցակիցների համար և հռչակվել Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն:


Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Թե առաջին խաղակեսում, թե երկրորդում Մխիթարյանը բավականին ակտիվ էր և լավ հնարավորություններ ուներ դարպասը գրավելու: Վերջին րոպեին նրա հարվածից հետո «Մետալիստին» փրկեց Գորյանիովը: Մխիթարյանն արդեն երրորդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն:


«Շախտյոր»-«Մետալիստ»՝ 1-1
Գոլերը՝ Իլսինյո 84 - Դևիչ 39

Հայտնում է tert.am-ը



Նկար
20.09.13/01:49
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/11:30
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Նկար
24.08.13/07:26
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:35
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
Նկար
23.08.13/07:24
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ ՀԱԿՈԲԻ Հայ բառարանագրության մեջ բացառիկ է Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը» (հ. 1-7, 1926-35, 2-րդ հրտ.՝ հ. 1-4, 1971-79), որը պարունակում է հայ հին և միջնադարյան մատենագրու Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott