Մենդել Կորսունսկի. Մենք ամեն տարի ապրիլի 24-ին հանհարավաք ենք անցկացնում Իսրայելում Թուրքիայի դեսպանատան առջեւ
NEWS.am-ը ներկայացնում է Իսրայելի «Արարատ» հայերի միության մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկիի հետ:Որքա՞ն հայ է հիմա բնակվում Իսրայելում: դեպքերի բերումով Իսրայելում ձեւավորվել է հայ համայնքի երկու կազմակերպություն: Կա՞ն նրանց միջեւ համագործակցության եզրեր:
Իսրայելում ապրում է շուրջ 5-6 հազար հայ, եթե հաշվի առնենք Երուսաղեմի եւ երկրի այլ քաղաքների հայ բնակչությունը: Այո, իրականում, Իսրայելի հայ համայնքը կարելի է բաժանել երկու մասի՝ էթնիկ հայեր, ովքեր արդեն երկար դարեր ապրում են Սուրբ հողում, եւ ներգաղթյալներ, ովքեր սկսել են Իսրայել ժամանել 1990-ական թվականներից՝ «Վերադարձի մասին» օրենքով:
Իսրայելի «Արարատ» հայերի միությունը շատ ջանքեր է գործադրում ի պաշտպանություն Երուսաղեմի հին քաղաքում ապրող հայերի: Ամեն տարի մեր երեխաները այցելում են Երուսաղեմ, որտեղ հանդիպումներ են տեղի ունենում Երուսաղեմի հայերի երեխաների հետ: Բացի այդ, նրանք այնտեղ հրահանգներ են ստանում Երուսաղեմի հայկական պատրիարքության հոգեւորականներից: Մեր կարծիքով, նման պրակտիկան անհրաժեշտ է եւ շատ կարեւոր երեխաների եւ որպես հայ եւ որպես քրիստոնյա դաստիարակության համար:
Կարող եմ հավելել, որ Իսրայելի հայկական համայնքը Պատրիարքության հետ համատեղ բազմաթիվ նածագծեր ունի ապագայի համար: Այսպես, մայիսի սկզբին մենք նախատեսում ենք հայ մշակույթի ցուցահանդես կազմակերպել, որը տեղի կունենա միանգամից մի քանի քաղաքներում՝ Պետահ-Տիկվայում, Երուսաղեմում եւ Ջաֆայում:
-Իսրայելի հայ համայնքը որքանով է ներկայացված երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Մինչ օրս հայ համայնքն ազդեցություն չի ունեցել Իսրայելի քաղաքական իսթաբլիշմենթի վրա: Այդ առումով Իսրայելի «Արարատ» հայկական միությունն անում է ամեն հնարավորը մեր նպատակներին հասնելու եւ այս իրավիճակը փոխելու համար: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր համայնքն Իսրայելում կհասնի այն հաջողություններին, որոնց մենք ձգտում ենք:
Ինչպիսի միջոցառումներ է նախատեսում անցկացնել Ձեր կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առթիվ:
Արդեն 10 տարուց ավելի է, որ մենք ամեն տարի ապրիլի 24-ին հանրահավաք ենք կազմակերպում Իսրայելում Թուրքիայի դեսպանության առջեւ եւ շնորհիվ մեր համատեղ ջանքերի, տարեցտարի հանրահավաքի մասնակիցների թիվն աճում է: Ընդ որում ոչ միայն հայերի, այլեւ Իսրայելի բնիկ բնակչության եւ ԽՍՀՄ այլ երկրներից ներգաղթյալների շրջանում:
Ինչպե՞ս եք գնահատում հայ համայնքի կապը հայրենիքի հետ:
Կարծում եմ, որ հայրենիքի հետ կապը պետք է միշտ լինի: Յուրքանչյուրի համար հայրենիքը հիշեցնում է իր անցյալի, իր արմատների եւ իհարկե, սեփական մշակույթի մասին: Իսկ առանց անցյալի չկա ոչ ներկա, ոչ էլ առավել եւս ապագա:
Զրուցեց Մարիա Ասատրյանը
Հայտնում է news.am-ը
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...
«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Վերջին ավելացված կենսագրությունը
ՍՏԵՓԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Ս. Մինասյանի աշխատանքները գտնվում են տարբեր դպրոցներում, պատկերասրահներում, անհատական հավաքածուներում, Էջմիածին եկեղեցու թանգարանում:
Ավելին...
Մենք սոց. ցանցերում