Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին ռազմական օդանավեր վաճառել
Ռուսական կողմը հրաժարվել է Ադրբեջանին մարտական ինքնաթիռներ վաճառել, այդ մասին է հայտնում ԱՊԱ-ն` վկայակոչելով իր ռազմական աղբյուրները:Ադրբեջանական կողմի ստացած տեղեկության համաձայն` Սու-27, Սու-30, եւ ՄիԳ-31 ռազմական օդանավեր գնելու վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցություններն անարդյունք են ավարտվել: Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին ռազմական օդանավեր վաճառել` բացառությամբ ՅԱԿ-130 ուսումնական օդանավի: Ներկա պահին Ադրբեջանի կառավարությունն այլընտրանքային բանակցություններ է վարում իր օդային ուժերը նոր ռազմական օդանավերով զինելու համար:
Նշենք, որ ռուսական կողմի մերժումն Ադրբեջանում փորձում են բացատրել Միացյալ ավիաշինական կորպորացիայում, ինչպես նաեւ «ՄիԳ» եւ «Սուխոյ» կազմակերպություններում ղեկավարող պաշտոններ զբաղեցնող հայերի գործադրած ջանքերով: Հատկանշական է, որ ավելի վաղ ադրբեջանական քաղաքական գործիչներն ու լրատվական միջոցները փորձում էին համոզել, որ հենց Ադրբեջանն է մտքափոխվել ռազմական զենք գնել Ռուսաստանից: Այդ կապակցությամբ հիշեցնենք, որ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները սրվել են Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձը բարձացնելու փորձերից եւ դրա շահագործումից Ռուսաստանի հրաժարվելուց հետո: Այժմ Ադրբեջանում սեփական ագահությունը եւ հեռատես չլինելը փորձում են հայերի վրա բարդել:
Հայտնում է news.am-ը
Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական համերգ, որ շահույթն ուղղված կլինի Հայաստանում հիվանդանոցի կառուցմանը
Կարդալ մանրամասն..
ՀՀ ՊՆ. «այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորների կյանքի կորստի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը»
Կարդալ մանրամասն..
Սկանդալային Սեւան Նիշանյանը հեգնել է Էրդողանին՝ նրան անխելք անվանելով
Կարդալ մանրամասն..
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է
Կարդալ մանրամասն..
Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...
«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Վերջին ավելացված կենսագրությունը
ՍԵԴԱ ԱՄԻՐ-ԿԱՐԱՅԱՆ
Ծնվ. 9.10.1982թ., Երևանում:Ավարտել է Երեվանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի երաժշտագիտության մագ ...
Ավելին...
Մենք սոց. ցանցերում