Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK

Քրդստանի աշխատավորական կուսակցության համանախագահ Բեսե Հոզաթը անդրադարձել է 2013թ. հունվարի 9-ին Փարիզում PKK-ի քուրդ կին գործիչների՝ Սաքինե Ջանսըզի, Ֆիդան Դողանի և Լեյլա Շայլեմեզի սպանությանը:
Հոզաթը հայտարարել է, որ այդ սպանության մեջ ներգրավված է եղել Թուրքիայի «զուգահեռ պետությունը», մասնավորապես, Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական շարժումը՝ ակնարկելով, որ Թուրքիայում պետություն մեջ պետություն կա:
«Թուրքիայում պաշտոնական պետությունից բացի գոյություն ունի նաև դրան զուգահեռ պետություն: Օրինակ՝ գյուլենական համայնքը «պետություն է պետության մեջ»: Այդպիսիք են ազգայնական հայկական և հունական, նաև՝ հրեական լոբբիները»,- ասել է Հոզաթը: Ըստ նրա՝ այդ կառույցները շատ ուժեղ են ու կազմակերպված և չեն ենթարկվում սահմանադրությանը:
PKK-ի ղեկավար պաշտոնը զբաղեցնող Բեսե Հոզաթի հայտարարությունը անհանգստությամբ է ընդունվել Թուրքիայի հայերի շրջանում:
2013թ. դեկտեմբերի 17-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության մի քանի անդամների որդիների ու մի շարք պաշտոնյաների ձերբակալությունից հետո Էրդողանը հայտարարեց, որ գործողություններն ուղղված են իր կառավարության դեմ, և որ պետության մեջ պետություն կա:
Ձերբակալությունների հետևում, ըստ թուրքական մամուլի, կանգնած է գյուլենական համայնքը, որը մեծ ազդեցություն ունի թուրքական անվտանգության մարմինների վրա:
ՍիվիլՆեթն ավելի վաղ անդրադարձել է նաև «Մեծ կաշառք» օպերացիայի արդյունքում Թուրքիայում ստեղծված իրադրությունում թուրքական մամուլի դերին և Էրդողան-Գյուլեն հակասություններին:
Հայտնում է civilnet.am-ը
![]() |
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
![]() |
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
![]() |
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
![]() |
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
![]() |
Ազնավուրի ելույթն ավարտվել է սուլոցներով, հանդիսատեսը պահանջել է տոմսի գումարը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Վերջին ավելացված կենսագրությունը


Մենք սոց. ցանցերում