Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դեկտեմբերի 17-ին բավարարել է Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ գործունեություն ծավալող Դողու Փերինչեքի հայցը` ընդդեմ Շվեյցարիայի, հաղորդում է թուրքական Zaman օրաթերթը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում մասնավորապես ասված է, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը:
Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ Փերինչեքը Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 3 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի: ՄԻԵԴ-ի որոշման համաձայն` Շվեյցարիայի կառավարությունը դրամական փոխհատուցում չի տրամադրելու Դողու Փերինչեքին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը թուրքական մամուլը որակում է պատմական և ներկայացնում այն որպես Թուրքիայի հաղթանակ, քանի որ եվրոպական դատարանը թույլատրում է Հայոց ցեղասպանության ժխտումը` դրա դեմ դատական գործ հարուցելը համարելով խոսքի ազատության սահմանափակում:
Հայտնում է civilnet.am-ը
![]() |
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
![]() |
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
![]() |
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
![]() |
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
![]() |
Ազնավուրի ելույթն ավարտվել է սուլոցներով, հանդիսատեսը պահանջել է տոմսի գումարը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Մենք սոց. ցանցերում