Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում

Դրանում Սաակաշվիլին խոսել էր ոչ միայն ռուս-վրացական հարաբերությունների, այլև Ռուսաստան-հարևան երկրներ խնդիրների մասին` ասելով, որ Մոսկվան չի ցանկանում դրանք զարգացած տեսնել:
Սաակաշվիլին խոսել է նաև Հայաստանի մասին` Երևան-Բաքու հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության համատեքստում:
Իր ելույթում նա, մասնավորապես, այսպես է բնութագրել Ռուսաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ. «Հայաստանն անկյուն է քշվել, Մոլդովան շրջափակման է ենթարկվել, Ուկրաինան հարձակման տակ է, Ադրբեջանն արտասովոր ճնշման է ենթարկվում, իսկ Վրաստանն օկուպացված է»: Եվ սրա պատճառը, ըստ Սաակաշվիլու, այն է, որ հին կայսրությունը ցանկանում է վերականգնել իր անցյալի սահմաները:
Ավելի մասնավորեցնելով` Սաակաշվիլին ասել է. «Դուք կարծում եք, թե Վլադիմիր Պուտինն ուզո՞ւմ է, որ Հայաստանը վճռական հաղթանակ տանի Ադրբեջանի նկատմամբ: Ո՛չ: Դա Հայաստանին չափազանց ուժեղ և պոտենցիալ առումով չափազանց անկախ կդարձներ»:
Նմանապես էլ Մոսկվան չի ցանկանում, ըստ Սաակաշվիլու, որպեսզի Բաքուն գերակայի Երևանի նկատմամբ: Ավելին, նրա կարծիքով, «Ադրբեջանի ներկայիս վերելքը մղձավանջ է Ռուսաստանի առաջնորդների համար»:
Նա առաջարկել է նաև 1905-ին ցարական վարչակարգի կողմից հրահրված հայ-ադրբեջանական (թաթարական) արյունահեղությունները հիշել և համեմատել դա Ղարաբաղյան հակամարտության սկսվելու հետ:
Հայտնում է tert.am-ը
![]() |
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
![]() |
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
![]() |
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
![]() |
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
![]() |
Ազնավուրի ելույթն ավարտվել է սուլոցներով, հանդիսատեսը պահանջել է տոմսի գումարը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Մենք սոց. ցանցերում