Ադբեջանի զինված ուժերը կրակ են բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը եւ գնդակոծել Հայաստանի դիրքերը, ճանապարհներն ու բնակավայրերը:
NEWS.am-ի թղթակցին պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ օգոստոսի 21-ի ցերեկը եւ երեկոյան Ադբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Չինարի եւ Բերդավան գյուղերում հայկական դիրքերի ուղղությամբ: Գնդակոծումը կատարվել է խոշոր տրամաչափի եւ դիպուկահարի զենքերից: Երեկոյան կրակ են բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի ուղղությամբ` Ոսկեպարի շրջանում: Ինքնաձիգային երկու կրակահերթ է արձակվել, այդ թվում` քաղաքացիական տրանսպորտի ուղղությամբ:
7 ամիսների ընթացքում Ադրբեջանը մոտ 7960 անգամ խախտել է ԼՂ եւ Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը: Մոտ 1240 անգամ ադրբեջանական կողմը կիրառել է դիպուկահար զենք, մոտ 410 անգամ՝ խոշոր տրամաչափի սպառազինություն, այդ թվում՝ մոտ 260 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահարային: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է 3, վիրավորվել՝ 9 հայ զինծառայող: Բացի այդ վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ:
Հայտնում է news.am-ը
![]() |
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
![]() |
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
![]() |
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
![]() |
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
![]() |
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Մենք սոց. ցանցերում