Տավուշի մարզում կրակոցներն ակտիվացել են. գյուղի բնակիչները այգի չեն գնում

Նա պատմեց, որ Արմենակը վաշտի հրամանատար է, կապիտան եւ 90-ականներից ծառայության մեջ է:
Հարցին, թե իրենց գյուղում կրակոցների ակտիվանալուց հետո իրավիճակը լարվա՞ծ է, նա պատասխանեց. «Մենք միշտ էլ զգուշավոր ենք: Որ ասում են գնդակը քաջից վախենում է, դա սուտ է : Գնդակը ոչ մեկից չի վախենում, ուղղակի պետք է ուշադիր լինել: Գիշերային տեսախցիկներ ունեն, «նաչնոյ վիդենիա» է կոչվում, դրանց միջոցով են կրակում: Այգեպար գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ ասաց, որ հատկապես վերջին օրերին գյուղացիները ավելի զգուշավոր են, այգի չեն գնում եւ քայլում են չերեւացող վայրերով: «Այգիներ չեն գնում, գյուղի տարածքում են: Ապահով վայրերում են գտնվում, չերեւացող պատերի տակ»,- նշեց գյուղապետը:
Հարցին, թե երեխաներին մանկապարտեզ ուղարկո՞ւմ են, թե՝ ոչ, նա արձագանքեց, որ ավելի ապահով է մանկապարտեզ տանեն, քանի որ հակառակ դեպքում բակ դուրս կգան խաղալու: «Այդպես ավելի ապահով է: Կրակոցներ համարյա ամեն օր լինում են, բայց ոչ գյուղերի վրա, այլ դիրքերի: Մինչեւ վերջին կրակոցը դրանից առաջ էլ փետրվարին հակառակորդի կրակոցի արդյունքում մեր համագյուղացիներից մեկը վիրավորվեց աջ ձեռքի շրջանում»,- հիշեց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին, ժամը 23:55-ի սահմաններում հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, թե վիրավոր վիճակում Այվազյանը մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, ինչի արդյունքում Այվազյանը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը: Արմենակ Այվազյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է կայուն:
Հայտնում է news.am-ը
![]() |
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
![]() |
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
![]() |
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
![]() |
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
![]() |
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Վերջին ավելացված կենսագրությունը


Մենք սոց. ցանցերում