2013թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանը լքել է 95 հազար մարդ

Նկար 2013թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանից մեկնողների թիվը 95 հազարով գերազանցել է ժամանողների թվին: Միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 21,1 հազարով կամ 28,6 %-ով: Այս մասին վկայում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության այսօր հրապարակած վերլուծությունը, որը կատարվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջազգային սահմանահատումների վերաբերյալ հրապարակած տվյալների հիման վրա: Ընդ որում՝ երկրորդ եռամսյակում միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 57,9 հազար մարդ՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի 45,8 հազարի դիմաց: 2013թ.-ի առաջին կիսամյակում ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 220,8 հազար մարդով կամ 12,8%-ով և կազմել 1 մլն 939 հազար մարդ: Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 38,2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 45,4%-ի դիմաց: Հայաստանից առաջին կիսամյակում առավել շատ մեկնել և ժամանել են ավտոմոբիլային տրանսպորտով՝ համապատասխանաբար 617 հազար 411 մարդ և 563 հազար 931 մարդ: Բացասական սալդոն՝ 53 հազար 480: Օդային տրանսպորտով Հայաստանից մեկնել է 390 հազար 996 մարդ, ժամանել՝ 350 հազար 342 մարդ: Բացասական սալդոն՝ 40 հազար 654 մարդ: Երկաթուղային տրանսպորտով Հայաստանից մեկնել է 8 հազար 574 մարդ, ժամանել՝ 7 հազար 696 մարդ: Բացասական սալդոն՝ 878 մարդ: - See more at: http://pastinfo.am/hy/node/20477#sthash.2E4bbGlV.dpuf

Հայտնում է pastinfo.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆԻ Պատմաբան, դիվանագետ: Պատմ. գիտ. դ-ր (1999): Ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան (1992): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott