Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ հայց ներկայացնել Միջազգային դատարան

Նկար Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ հայց ներկայացնել Արդարադատության միջազգային դատարան (ՄԱԿ):

Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն այդ հայցով հայկական կողմից պահանջելու է «փոխհատուցում վճարել ադրբեջանական հողերի բռնազավթման հետևանքով Ադրբեջանին հասցված նյութական վնասի համար»:

Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ միջազգային վարկանիշային կազմակերպությունների փորձագետների հետ իրենք այժմ հասցված վնասի ստույգ չափը գնահատելու ուղղությամբ աշխատանքներ են տանում: «Արդեն երկար տարիներ է՝ հայերը ոչ միայն շահագործում են բռնազավթված տարածքների օգտակար հանածոները, այլև օգտվում են այդ տարածքների մյուս բարիքներից,- ասել է Հասանովը:-Նախնական գնահատականով՝ ադրբեջանական տարածքների բռնազավթման հետևանքով Ադրբեջանին հասցված տնտեսական վնասի չափը գերազանցում է 300 մլրդ դոլարը: Ադրբեջանի նախագահը հրահանգել է, որ գնահատումը կատարվի միջազգային չափանիշներին համապատասխան: Փաստաթղթի պատրաստմանը մասնակցում է Գնահատողների միջազգային ասոցիացիան: Փաստաթուղթը պատրասատելու են միջազգային գնահատողները՝ ադրբեջանցի գիտնականների, տնտեսագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ադրբեջանի կառավարությունը չի միջամտելու այդ փաստաթղթի պատրաստմանը: Փաստաթուղթը պատրաստ լինելուն պես ադրբեջանական կողմը փոխհատուցման պահանջով հայց է ներկայացնելու»:

Հասանովի խոսքով՝ Ադրբեջանը մինչև այժմ Հայաստանի դեմ նման հայց չի ներկայացրել, քանի որ սպասել է, որ «հայկական կողմը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ հստակ քայլեր կձեռնարկի»: «Մենք, սակայն, տեսանք, որ Հայաստանն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, ուստի որոշեցինք դիմել նման քայլի»,-ընդգծել է Ադրբեջանի փոխվարչապետը:

Թե ինչպիսի հաշվարկների արդյունքում է ադրբեջանական կողմը նման աստղաբաշխական թիվ ստացել՝ 300 մլրդ ամերիկյան դոլար, հայտնի չէ: Նշենք միայն, որ 2012թ-ին Ալի Հասանովը հայտարարել էր, թե «ադրբեջանական տարածքների բռնազավթման» հետևանքով Ադրբեջանին հասցված վնասի չափը կազմում է 100 մլրդ դոլար:


Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը (պատմական Հայաստանի անբաժան մասն է) հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին:

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, կողմ քվեարկեց Ադրբեջանից ամբողջովին անկախանալու օգտին։ Դրանից հետո սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը (1921 թ-ին հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ներառվեց Ադրբեջանի կազմի մեջ) Լեռնային Ղարաբաղի և դրան հարակից յոթ շրջանների նկատմամբ:


1994 թ-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ զինադադարի մասին համաձայնագիրը. հակամարտության գոտում ավարտվեցին ռազմական գործողությունները։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը պահպանվում է մինչև այժմ:


1992 թ-ից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի (համանախագահող երկրները՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) շրջանակում բանակցություններ են ընթանում:

Հայտնում է tert.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott