4-րդ դարի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին ընդգրկվել է աշխարհի «7 առավել վտանգված» հուշարձանների նախնական ցանկում

Նկար Եվրոպական ժառանգության պահպանության ոլորտում առաջատար «Եվրոպա Նոստրա» կազմակերպությունը, որին Հայաստանն անդամակցում է 2012-ից, աշխարհի «7 առավել վտանգված» մշակութային ու պատմական կոթողների նախնական ցանկում ընդգրկել է Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին: Եկեղեցու հայտը մշակվել և ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Այս մասին տեղեկացնում է Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

2009 թ.Մշակույթի նախարարության պատվերով, ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն» ՀԿ-ի կողմից իրականացվել է եկեղեցու մոնիթորինգ, և Սբ. Պողոս Պետրոսն ընդգրկվել է ՀՀ առավել վտանգված հուշարձանների ցանկի մեջ:

Մասնակից 21 երկրներն իրար հետ միասին ներկայացրել են 40 հայտ: «7 առավել վտանգված» ծրագրի հիմնական նպատակներից էր մասնավոր և պետական մի շարք կազմակերպություններին միավորել միևնույն գաղափարի շուրջ և այդպիսով բացահայտել ժառանգության պահպանության հնարավոր ֆինանսական աղբյուրների տարբերակներ:

Ինչպես նշվում է կազմակերպության պաշտոնական կայքէջում, վերջնական 7 կոթողների անունները կհայտարարվեն հունիսի 16-ին Աթենքում` «Եվրոպա Նոստրայի» 50-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ընթացքում:

Վերջնական յոթնյակի ընտրությունից հետո` ամռան վերջին, «Եվրոպա Նոստրայի» փորձագետներից, կազմակերպության անդամներից, ինչպես նաև ֆինանսական ու տեխնիկական մասնագետներից բաղկացած թիմն այցեր կկատարի բոլոր 7 վայրերով, որտեղ տեղի մասնագետների հետ միասին կանցկացվեն ուսումնասիրություններ և կմշակվեն տարբերակներ կոթողները փրկելու ուղղությամբ: Փրկարարական առաքելության նախնական արդյունքները կհրապարակվեն տարեվերջին` դեկտեմբերի 5-ին, Բրյուսելում «Եվրոպա Նոստրայի» կողմից կազմակերպվող «Եվրոպական ժառանգության քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսի շրջանակներում:

Նշենք, որ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին V դ. կառուցված միանավ տիպի եկեղեցի է: Այն հայ ճարտարապետության մեջ «գմբեթավոր դահլիճ» տիպի առաջին օրինակներից է, որը ստացվել է հնագույն եռանավ բազիլիկի վերակառուցումից: Ենթադրվում է, որ 3-րդ դ. վերջին կամ 4-րդ դ. սկզբին հեթանոսական մեհյանը «սրբագործվել է» և վերածվել քրիստոնեական կառույցի, ապա՝ 5-րդ դ. վերջին կամ 6-րդ դ. սկզբին, Նիգ գավառի տեր Գրիգոր Գնթունի իշխանի պահանջով ու միջոցներով վերածվել է գմբեթավոր սրահի:

Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու գմբեթը հայ ճարտարապետության գմբեթաշինության մեջ ուրույն տեղ է գրավում, իր տեսակի մեջ հաջորդում է Տեկորի տաճարին, ինչպես նաև առաջիններից է պաշտամունքային ճարտարապետության մեջ առհասարակ:

Նշենք, որ 1962-1967 թթ. այս տարածաշրջանում ջրամբարի կառուցումից հետո եկեղեցին մնացել է իր համեմատաբար բարձրադիր տեղում, վերածվել կղզու և տարվա մեջ մի քանի ամիս կիսով չափ ծածկված է ջրով: Վերջին վերանորոգման աշխատանքները կատարվել են 19-րդ դարի վերջերին, իսկ 20-րդ դարում արդեն քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկինում Ապարանից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Լյովա Խաչատրյանը, եկեղեցին մոտ երեք ամիս ջրի տակ է լինում, չի պատկերացնում, թե այն ինչպես կարող է այն վերականգնվել:

«Էդի մենակ վերականգնվելով չի… պետք է երևի.. կոնսերվացնեն: Ասեմ, որ եկեղեցին սկսում է ժայռից, ոնց որ ժայռի հետ է հիմքը»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ ջրամաբարի կառուցումից հետո նախկին Զովունի գյուղը տարհանվել է ու այնտեղ շրջակայքում մարդիկ չեն բնակվում:
Պատգամվորը երկու ձեռքով կողմ է, որ միջագային դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին հնարավոր լինի վերականգնել, իր խոսքով՝ եզակի կառույցը: «Նման կառույց համարյա չկա, ինքը բազիլիկ եկեղեցի է, հենց դրանք է պետք է վերականգնել, ոչ թե թազեքը կառուցել»,-ասաց Լյովա Խաչատրյանը:

Ինչպես հաղորդվում է՝ եկեղեցու վերականգնումը նախատեսված է իրականացնել տեղափոխության միջոցով, որը պետք է հիմնված լինի միջազգային փորձագետների խորհրդատվության, մանրամասն նկարագրված գործողությունների, ինչպես նաև նախագծի կազմման արդյունքում:

Տեղափոխման վայրի ընտրության խնդիրը և անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կորոշվի նախնական ուսումնասիրության և նախագծման փուլում: Միևնույն ժամանակ, նախնական ուսումնասիրություններ կատարելու համար «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով 2013թ. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվել է հատկացնել 990 հազար դրամ:

Հայտնում է tert.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott