Առեղծվածային շիկամորուս Միշան խոսել է.հաստատել է, որ հայ է ու իսլամ է ընդունել, պնդել,որ որևէ կապ չունի Բոստոնի ահաբեկության հետ

Նկար 11:47 • 29.04.13

2013 թ-ի ապրիլի 15-ին, ԱՄՆ Բոստոն քաղաքում անցկացվող ամենամյա մարաթոնի ժամանակ ահաբեկություն տեղի ունեցավ... վազորդներն արդեն մոտենում էին եզրագծին, երբ երկու հզոր պայթյուն որոտաց. երեք մարդ զոհվեց, 200-ից ավելին՝ վիրավորվեցին: Օրեր անց հրապարակվեցին ահաբեկության գլխավոր կասկածյալների անունները՝ ազգությամբ չեչեն Ջոհար և Թամերլան Ցարնաևներ.. ապրիլի 20-ին ամերիկացի իրավապահները Մասաչուսեթսի նահանգի հայաշատ Վոթերթաուն քաղաքում ձերբակալեցին 19-ամյա Ջոհար Ցարնաևին, նրա եղբայրը՝ Թամերլանը, ոստիկանների հետ փոխհրաձգության հետևանքով սպանվեց… Ցարնաևների հորեղբայրը ձերբակալության հաջորդ օրը հարցազրույց էր տվել ամերիկյան լրատվամիջոցներին ու հայտնել, թե իր եղբորորդու՝ Թամերլանի ծայրահեղական հայացքների ձևավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել Միշա անունով ազգությամբ հայ տղամարդը, որը վերջերս իսլամ է ընդունել: Հորեղբայրը հայտարարել էր, թե հենց Միշան է «լվացել» Ցարնաևի ուղեղն ու նրան «զինել» ծայրահեղական գաղափարներով: Ավելի ուշ Միշայի մասին բարձրաձայնեցին նաև Ցարնաևի մյուս հարազատները՝ նրան բնութագրելով որպես «ճաղատ, գեր և շիկամորուս տղամարդու»...


Բոստոնի ողբերգությունից անցել է մոտ երկու շաբաթ, ահաբեկչության շարժառիթները հայտնի չեն, իսկ Ցարնաև եղբայրների անունները շարունակում են մնալ ամերիկյան բոլոր լրատվամիջոցների առաջին էջերին, չեն դադարում խոսակցությունները նաև Միշայի անվան շուրջ... Առեղծվածային Միշային «գտել» և նրա հետ զրուցել է ամերիկյան The New York Review of Books պարբերականի թղթակից Քրիստիան Քերիլը. Միշան լրագրողին պատմել է, որ ազգությամբ հայ է և իսլամ է ընդունել, նաև խոստովանել, որ ճանաչել է Թամերլան Ցարնաևին...

Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ամբողջությամբ

«Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների հետաքննությունը շարունակվում է, ահաբեկության «ամենամութ կողմերից» մեկը շարունակում է մնալ ամերիկաբնակ խորհրդավոր իսլամիստի՝ Միշայի մասին պատմությունը. հենց նրան են Ցարնաևի հարազատները մեղադրում ահաբեկության կասկածյալներից մեկին՝ Թամերլանին արմատականացնելու մեջ:

«Ամեն ինչ սկսվել է 2009 թ-ին, Քեմբրիջոմ,-պայթյուններից հետո ՍիԷնԷն-ի հետ զրույցում ասել էր Ցարնաևի հորեղբայրը՝ Ռուսլան Ցարնին, և հավելել,-Միշա անունով տղամարդը պարզապես ամբողջությամբ «լվացել էր նրա ուղեղը»...: Այս մեղադրանքներից հետո սկսվեցին այսպես կոչված իսլամական սվենգալիի (մարդ, որը խաբերության միջոցով ղեկավարում է մեկ ուրիշին, ծառայեցնում իր չար նպատակների համար-Tert.am) տենդագին փնտրտուքները: Վերջին մի քանի օրերին Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտարարեց, որ հարցաքննել է Միշային, նրա ինքնությունը, սակայն, շարունակում էր անհայտ մնալ…

Այսօր ինձ հաջողվեց հանդիպել Միշային, որի իսկական անունը Միխայիլ Ալլահվերդով է…Ես նրան հանդիպեցի Ռոդ-Այլենդի (նահանգ է ԱՄՆ-ում, քաղաքը չի նշվում-Tert.am) իր տանը (միջին խավի մի թաղամասում). համեստ և կոկիկ բնակարանում նա ապրում է իր տարեց ծնողների հետ: Միշան հաստատեց տեղեկությունը, որ կրոնափոխ է եղել՝ իսլամ է ընդունել, ճանաչել ու կապ է ունեցել Ցարնաևի հետ, սակայն կտրականապես հերքեց, որ որևէ առնչություն ունի պայթյուններին: «Ես նրա «ուսուցիչը» չէի, եթե ես նրա «ուսուցիչը» լինեի, ամեն ինչ կանեի, որ նա այդ քայլին չդիմեր»:

Հայկական և ուկրաինական արմատներ ունեցեղ 39-ամյա Ալլահվերդովը միջահասակ է, ունի բարակ շիկամորուս: Ինձ հյուրընկալելիս նա կարճաթև սպիտակ մարզաշապիկով և սպորտային տաբատով էր: Նրա ծնողների հետ էր նաև Միշայի ամերիկացի ընկերուհին... Մենք նստած զրուցում էինք տան հյուրասենյակում...

Ալլահվերդովը պատմեց, որ Թամերլանի հետ ծանոթացել է Բոստոնում, որտեղ նա բնակվել է մինչև 2010թ-ը, դրանից հետո՝ արդեն երեք տարի, չի տեսել ու չի շփվել նրա հետ: Միշան հրաժարվեց ասել, թե ինչ հարաբերություններ է ունեցել Թամերլանի հետ, բայց նշեց, որ երբեք չի տեսել Ցարնաևի ընտանիքի անդամներին, որոնք այժմ իրեն մեղադրում են Թամերլանին արմատականացնելու համար: Նա նաև հայտնեց, որ ՀԴԲ-ի աշխատակիցներն իրեն հարցաքննել են...

«Ես շարունակում եմ համագործակցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ: Ես նրանց եմ հանձնել համակարգիչս, հեռախոսս և այն ամենը, ինչ անհրաժեշտ էր ցույց տալու համար, որ ես որևէ բան չեմ արել: Նրանք ասել են, որ վերադարձնելու են դրանք: Իսկ Բյուրոյի գործակալներն ինձ հայտնել են, որ պատրաստվում են կարճել գործս»:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի մամուլի խոսնակը (Բոստնում) հրաժարվեց մեկնաբանել, թե որ փուլում է գտնվում Միշայի հետ կապված գործը: Ալլահվերդովի հայտարարությունները, սակայն, կարծես հասատում են մամուլի այն հրապարակումները, որ Բյուրոն որևէ առնչություն չի գտել Միշայի և պայթյունների միջև:

Հարցական է մնում, թե Ցարնաևի ընտանիքի անդամներն ինչու՞ են մեղադրում Ալլահվերդովին: Նրանց ընտանիքին մոտ անձանցից մեկը (Բոստոնում) պատմել է, որ Միշան Թամերլանի տուն չէր այցելում: Ալլահվերդովի հետ ես հարցազրույցը վարում է ռուսերենով: Թամերլանը և Միշան ինչ հարաբերություններ էլ որ ունեցած լինեն, հավանաբար հենց ռուսերենով են շփվել:

Ալլահվերդովի ծնողները շատ առումներով տիպիկ «հետխորհրդային ներգաղթյալներ են»: Նրա հայրը քրիստոնյա հայ է, մայրը՝ էթնիկ ուկրաինացի, որոնք եկել են ԱՄՆ և դարձել միջին խավի ներկայացուցիչ: Նրանք նախքան այդ ապրել են Ադրբեջանում, Բաքվում: 1990-ականների սկզբին, սակայն, ԱՄՆ- են գաղթել՝ հայերի նկատմամբ իրականացվող հետապնդումներից խուսափելու համար: Միշայի ընտանիքի անդամներն ինձ ջերմորեն ընդունեցին, սակայն շատ նյարդային էին: «Մենք սիրում ենք այս երկիրը և երբեք չէինք մտածում, որ մեզ հետ նման բան կպատահի»,-ասաց նրա հայրը»:

Հավելենք, որ «խորհրդավոր Միշայի» անվան շուրջ պատմությունը խորապես վրդովեցրել է ամերիկահայ համայնքին . նրանք կարծում են, որ ինչ-որ ուժեր Բոստոնի ահաբեկության փաստը փորձում են օգտագործել հայերին անվանարկելու ու զրպարտելու համար: Այս առնչությամբ առաջարկում ենք կարդալ ամերիկյան «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը:



Հայտնում է tert.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՎԱՀՐԱՄ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԲԱԶՄԱՍԵՐԻ ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ (1994), Հայկական ազգային օլիմպիական ակադեմիայիի տնօրեն (1998), ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ (1999): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott