«Hulala». Հունգարիայի կողմից Հայաստանից ներողություն խնդրելու ցանկություն չի նկատվում

Հայաստանը պատրաստակամ է Հունգարիայի հետ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին անցյալ շաբաթ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդի` Հայաստան կատարած այցի շրջանակներում, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այնուամենայնիվ, Հայաստանը Հունգարիայից հաշտությանն ուղղված «քայլ» է սպասում:
Այսօր, Նալբանդյանի հայտարարությունից յոթ օր անց, Օրբանը շարունակում է լռել: Երբեմն նրան անվանում են «ԵՄ անճոռնի բադիկ», նա հավանաբար չի ցանկանում լրատվամիջոցներում հայկական հարցի վերադարձը: Այդ պատճառով, դեռեւս չի երեւում, որ հունգարական կառավարությունը ողջունում է Երեւանի «ձեռքմեկնումը»: Բացի դա, եթե հիշենք անցյալ տարի սեպտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բուռն հայտարարությունը, ապա հաշտությանը միտված այս «քայլը» Երեւանի համար ունի ոչ ավել, ոչ պակաս, քան Հունգարիայի կողմից հրապարակայնորեն ներողություն հայցելու նշանակություն: Վիկտոր Օրբանը Հայաստանի կառավարության կամքին ենթարկվելու ցանկություն չունի: Ներողությունը, ինչպես եւ երկու երկրների միջեւ հաշտությունը դեռեւս կսպասեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ այն բանից հետո, երբ հունգարական կառավարությունը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարոֆին արտահանձնեց իր հայրենիք` Ադրբեջան: Սաֆարովը հայ սպայի սպանության համար հունգարական արդարադատության կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Նրան Բաքվում անմիջապես ներում է շնորհվել եւ ընդունվել որպես հերոս:
Հայտնում է news.am-ը
![]() |
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
![]() |
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
![]() |
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
![]() |
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
![]() |
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Վերջին ավելացված կենսագրությունը



Մենք սոց. ցանցերում