Թուրքիան ցավով է ընդունում Ցեղասպանության մասին Օբամայի ապրիլի 24-ի հայտարարությունը. Թուրքիայի ԱԳՆ

Նկար Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հղած ցավակցական ուղերձի առնչությամբ: Հիշնգշաբթի օրը Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարությյան մեջ ասված է, որ Բարաք Օբամայի հայտարարությունը Թուրքիայի կողմից մեծ ցավով է ընդունվում և պատմական փաստերի աղավաղում է:

«Օբամայի հայտարարությունն այս հարցի կապակցությամբ, որը երկկողմանիորեն ցավոտ է թե՛ Հայաստանի և թե՛ Թուրքիայի համար, ընկալվում է որպես հայկական կողմին ցուցաբերած աջակցություն»,-ասված է փաստաթղթում. մեջբերում է Trend-ը:

Փաստաթղթում նշվում է նաև, որ Վաշինգտոնի կողմից նման հայտարարությունները խոչընդոտում են 1915-ի իրադարձությունները բացահայտելու գործին:

Հիշեցնենք, որ նախօրեին Բարաք Օբաման հանդես էր եկել հայ ժողովրդին ուղղված ամենամյա ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձով, որում 1915-ի դեպքերը որակել էր ոչ թե Ցեղասպանություն, այլ եղեռն բառով և հայտարարել, որ իրենց պարտականությունն է հանդիսանում պահպանել զոհերի հիշատակը և թույլ չտալ պատմության նման մութ էջերի կրկնությունը։

Հայտնում է lurer.com-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott