ԱՄՆ պետքարտուղարությունը քննադատել է Հայաստանի կառավարությանը

Նկար Հայաստանում 2012-ին մարդու իրավունքների ոլորտում առավել նշանակալի են եղել սեփական կառավարությանը փոխելու իրավունքի սահմանափակումը, կոռուպցիան եւ կառավարության գործունեության թափանցիկության բացակայությունը, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության սահմանափակ լինելը: Այս մասին նշված է ԱՄՆ պետքատուղարության հրապարակած զեկույցում, որը վերաբերում է 2012 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակին:

Զեկույցի մի մասը նվիրված է մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին: «Մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները ներառում են պետական ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը՝ իշխող կուսակցության օգտին, ընտրողների կաշառելու մասին հավաստի տեղեկությունները, թերությունները բողոքների ու հայտարարությունների քննության գործընթացում, ինչպես նաեւ Ընտրական օրենսգրքի թերությունները, թեեւ այն բարեփոխվել էր»,-ասված է զեկույցում:

Իշխանության բգոլոր մակարդակներում կոռուպցիայի մասին պնդումները խախտել են օրենքի գերիշխանության սկզբունքը, թեեւ իշխանությունները սահմանափակ քայլեր են ձեռնարկել՝ ցածր ու միջին օղակներում կոռուպցիոներներին պատժելու ուղղությամբ:

Դատարանները նախկինի պես քաղաքական ճնշման են ենթարկվել գործադիր իշխանության կողմից, ինչը հանգեցրել է որոշ անձանց քաղաքական դրդապատճառներով հետապնդումների եւ դատավճիռների:

Նախորդ տարի գրանցված խախտումների շարքում են կասկածելի մահերը բանակում ոչ մարտական պայմաններում, շարունակվող ոչ կանոնադրային հարաբերությունները եւ սպաների ու ձառայակիցների կողմից զորակոչիկների նկատմամբ այլ դաժան վերաբերմունքը, նաեւ նման գործողությունների համար պատասխանատվության բացակայությունը:

Ոստիկանությունը շարունակել է քաղաքացիների ձերբակալության եւ հարցաքննությունների ժամանակ խոշտանգումները եւ ծեծը՝ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով»,-ասվում է զեկույցում:

Խնդիրների շարքում նշվում է նաեւ բանտերի գերհագեցած լինելը, բանտարկյալների համար դեղամիջոցների անբավարարությունը: Իշխանությունները շարունակում են ձերբակալել եւ կալանավորել մարդկանց՝ առանց հիմնավոր կասկածների:

«Նախընտրական փուլն աչքի է ընկել լրագրողության կողմից տարատեսակ լուսաբանություններով, սակայն լրատվամիջոցները մինչ օրս էլ ունեն տարատեսակ քաղաքական կարծիքների եւ ոչ քարոզարշավային փուլում օբյեկտիվ լուսաբանման պակաս»,- համարել են պետարտուղարության փորձագետները:

Կրոնական փոքրամասնությունների անդամները հասարակության մեջ խտրականության են ենթարկվում: Ընտանեկան բռնությունները շարունակում են մնալ չլուծված խնդիր: Իշխանությունները ջանքեր են գործադրել թրաֆիքինգի դեմ պայքարում: Սահմանափակ հնարավորություններով անձինք խտրականության են ենթարկվում կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում: ԼԳԲՏ հանրության ներկայացուցչները եւս ենթարկվում են խտրականության, այդ թվում զինվորականների եւ բանտային իշխանությունների կողմից: Աշխատավորների իրավունքները սահմանափակ են եւ աշխատանքային օրենսգիրքը թույլ է վերահսկվում:

2008-ի մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ 8 քաղաքացիների եւ 2 ոստիկանության աշխատակիցների մահվան գործով հետաքննության վերաբերյալ կառավարությունը 2011 թվականի դեկտեմբերին զեկույց է հրապարակել, բայց տարվա ավարտի դրությամբ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել»,- ասվել է զեկույցում:

Հայտնում է news.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ ՆԻԿՈԼԻ - Դավիթ Երեվանցի Դավիթ Բաբայանի Կոմիտասի բրոնզաձույլ արձանը, «Կոմպոզիտոր, երգահան Կոմիտասի և 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1500000 հայե Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott