Արթուր Աբրահամը չպաշտպանեց տիտղոսը
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը չկարողացավ պաշտպանել տիտղոսը:Մարտի 23-ի գիշերը Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզապալատում կայացած մենամարտում 33-ամյա Աբրահամը տեխնիկական նոկաուտով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Մենամարտը տեւեց 3 ռաունդ: Շտիգլիցը վերադարձրեց տիտղոսը:
31-ամյա Շտիգլիցը շատ ակտիվ սկսեց մենամարտը եւ նկատելի առավելություն ուներ առաջին ռաունդում: Երկրորդ ռաունդը եւս Աբրահամը սկսեց պաշտպանությունից, սակայն բռնցքամարտիկները մի քանի հարվածներ հասցրեցին միմյանց: Հարվածների հետեւանքով Աբրահամն աչքի վնասվածք ստացավ եւ նա մի քանի վտանգավոր հարվածներ բաց թողեց նաեւ երրորդ ռաունդում: Շտիգլիցը շատ ակտիվ ու ագրեսիվ էր գործում եւ ցանկանում էր արագ հաղթանակի հասնել: Երրորդ ռաունդից հետո բժիշկը զննեց Աբրահամի այտուցված աչքը եւ դադարեցրեց մենամարտը: Գերմանացի բռնցքամարտիկը հաղթեց տեխնիկական նոկաուտով՝ դառնալով աշխարհի չեմպիոն:
Արթուր Աբրահամը չորրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում:
Հիշեցնենք, որ Աբրահամն ու Շտիգլիցը հանդիպել էին նաեւ 2012թ. օգոստոսի 25-ին: Այդ օրը Արթուր Աբրահամը, հաղթելով մրցավարների միաձայն որոշմամբ, խլել էր Շտիգլիցին պատկանող գոտին: Հայ բռնցքամարտիկը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, եւ գերմանացին վերադարձրեց իր տիտղոսը:
Հայտնում է sport.news.am-ը
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...
«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Վերջին ավելացված կենսագրությունը
ԼԱՎՐԵՆՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԱՇՈՏԻ
Պատմաբան: Պատմ. գիտ. դ-ր (1998): 1995-ից՝ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հիմնադիր-տնօրեն:
Ավելին...
Մենք սոց. ցանցերում