Ցեղասպանության մասին գիրք գրած Ջեմալ փաշայի թոռանը հեռացրել են Milliyet պարբերականից

Նկար Մարտ 13, 2013 | 00:04
Թուրքիայում շարունակվում է ժողովրդավարությունից եւ ազատությունից խոսող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մամուլի դեմ ճնշումները։ Էրդողանը չի զլանում եւ բացահայտ քննադատում է լրագրողներին։ Այս անգամ նա բարկությունն արտահայտեց «թող կործանվի ձեր լրագրությունը» արտահայտությամբ, որին հետեւեց 2 հայտնի լրագրողներին աշխատանքից ազատելը։

Հայտնի են շատ դեպքեր, երբ լրատվամիջոցների սեփականատերերը եւ գլխավոր խմբագիրները ենթարկվել են ճնշման իշխանությունների կողմից եւ աշխատանքից հեռացրել են իշխանությունների համար անցանկալի լրագրողներին։ Այս անգամ նման բախտի են արժանացել Milliyet-ի հայտնի լրագրողներ Հասան Ջեմալը եւ Ջան Դյունդարը։

Թուրքական Taraf-ը գրել էր, թե Էրդողանը խիստ զգուշացում էր արել Milliyet-ի սեփականատեր Դեմիրօրենին, վերջինս էլ գլխավոր խմբագրից պահանջել է աշխատանքից ազատել Հասան Ջեմալին եւ Ջան Դյունդարին։

Ավելի ուշ հայտարարություն տարածվեց, թե Հասան Ջեմալը եւ Ջան Դյունդարը ժամանակավորապես դադարեցնելու են աշխատել Milliyet-ում։ Սակայն նմանատիպ գրեթե բոլոր դեպքերում այդ ժամանակավորը դարձել են մշտական։

Նշենք, որ Հասան Ջեմալը՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը, այն թուրք եզակի լրագրողների թվում է, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Հասան Ջեմալը 2008-ին եղել է Ծիծեռնակաբերդում եւ Ցեղասպանության համար ներողություն խնդրել։

Հասան Ջեմալը նախորդ տարի հանրությանն էր ներկայացրել «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը նվիրել է Հրանտ Դինքի հիշատակին։

Արթուր Հակոբյան

Հայտնում է news.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԵՎՈՆ Գ Կիլիկիայի հայոց թագավոր 1269թ-ից: Հեթում Ա-ի ավագ որդին և հաջորդը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott