Ադրբեջանը սեփական «արժեքներն» ունի. նրանց համար օրենք գրված չէ

Նկար Համամարդկային արժեքներն այդպես են կոչվում, քանի որ ընդհանուր են բոլորի համար: Հանցագործությունը հանցագործություն է մնում անկախ նրանից, որտեղ է կատարվում` եվրոպական մայրաքաղաքում, Աֆրիկայում կամ անգամ Ադրբեջանում: Սակայն, պարզվում է, որ ադրբեջանցիների դեպքում «ուղղումների» կարիք կա` ազգային մենթալիտետին համապատասխան:

Ավելի կոնկրետ` Բաքվում զարմացած են Վրաստանի պաշտանության նախարար Իրակլի Ալասանիայի` Երեւանում արված այն հայտարարությունից, թե քաղաքացիական օդանավեր խփելն անընդունելի է:

«Վրաստանի պաշտպանության նախարարի` Երեւանում արված հայտարարությունը Բաքվում ոչ տեղին են համարում», հաղորդում է 1NEWS.AZ-ը: Այս հայտարարության մեջ Ադրբեջանի պայծառ ուղեղները նկատել էին «Վրաստանի ներկայիս քաղաքական կուրսի» դրսեւորումը: Ինչպես եւ պետք է կռահել, Բաքվում դժգոհ են իրերի նման վիճակից: Այսպես, Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն կարծում է, որ «միջազգային ասպարեզում Թբիլիսին Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրները ղարաբաղյանի հետ նույն շարքում չի դնում, այդ իսկ պատճառով Ադրբեջանը չպետք է հանդես գա հօգուտ Վրաստանի տարածքային ամբողջականության»: Նա կարծում է, որ Վրաստանի այդպիսի դիրքորշումը հակասում է Ադրբեջանի ազգային հետաքրքրություններին, ուստի Բաքուն պետք է այդ երկրի վերաբերյալ իր նախկին կուրսի հետ կապված շտկումներ կատարի:

Խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն ավելի «լավատես» է եւ կարծում է, որ իրավիճակը չպետք է ողբերգականացնել: «Նրան Երեւանում հարցրել են` նա էլ պատասխանել է: Մարդկանց 99%-ին եթե հարցնեն, արդյոք պետք է խփել քաղաքացիական օդանավերը, նրանք կասեն ` «ոչ, չի կարելի»: Սակայն եթե նույն Ալասանիային հարցնեն` կարելի՞ է այդ թռիչքներն իրականացնել առանց Ադրբեջանի համաձայնության եւ թույլտվության, նա հաստատ նորից կասի «ոչ»,-ասել է պատգամավորը: Այսինքն, մարդկանց 99%-ի համար օդանավ խփելն անթույլատրելի է, սակայն երբ խոսքը Ադրբեջանի հանցավոր գործողությունները խրախուսելու մասին է, «արժեքներն անմիջապես վերաարժեւորվո՞ւմ են»: Ի պատիվ Մուսաբեկովի` նա ավելացնում է. «Եթե դուք ինձ հարցնում եք ` կարելի՞ է խփել քաղաքացիական օդանավերը, ես ասում եմ` «ոչ»: Իսկ ստիպել վայրէջք կատարել` կարելի է: Այնպես որ, սրանք տարբեր բաներ են»,-ասել է պատգամավորը:

Հարկ է նշել, որ քաղաքագետը կեղծում է: Ընդհուպ մինչեւ վերջերս ադրբեջանական պետության տարբեր տրամաչափի գործիչները փրփուրները բերաններին հայտարարում էին Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռները խփելու մասին: Հայտարարությունների տոնայնությունը փոխվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտնի մեկնաբանությունից հետո, որով կասկած էր հայտնում համապատասխան հայտարարությունների ճիշտ մեկնաբանման առնչությամբ: «Կամ դա կատակ է»,-ենթադրել էր Բորդյուժան Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ: Հաջորդ իսկ օրը Բաքվից հետեւեց դրա յուրօրինակ հերքումը: Հատուկ այդ նպատակով մոբիլիզացված փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ճշգրտեց, որ ծրագրում են ոչ թե խփել օդանավերը, այլ հարկադիր վայրէջքի ենթարկել:

Հայտնում է news.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆ ԼԵՎՈՆԻ Կ.գ.դ. (1943), պրոֆ. (1944), ակադ. (1971, թղթ. անդ.՝ 1943): Արժանացել է The Henry Allan Gleason Award մրցանակի` բույսերի սիստեմատիկայի, էկոլոգիայի ու ֆիտոաշխարհագրության Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott