Հայաստանի երկաթուղու միացումը Ռուսաստանին Մոսկվայի հեռահար նենգ ծրագրի մասն է. Սաակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Աբխազիայով Վրաստանի և Ռուսաստանի երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցին և այս կապակցությամբ Հայաստանի հետ հարաբերությունների մասով իր դիրքորոշմանը: Ի լրումն՝ նա քննադատել է Մոսկվայի քաղաքականությունը, հաղորդում է Грузия Online-ը:
«Այս օրերին մեծ վեճ է ընթանում տրանսպորտային միջանցքների վերաբերյալ: Մի կողմից, մենք պատրաստ ենք, որ ինչքան հնարավոր է լայն, բոլոր ուղղություններով ուժեղացվի տրանսպորտը», - հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին և ավելացրել, որ իր համար կարևոր է, որպեսզի կովկասյան տարածաշրջանում բոլոր ուղղություններով բեռներ և ուղևորներ տեղաշարժվեն:
«Մի կողմից մենք ջերմ և մտերիմ հարաբերություներ ունենք Հայաստանի Հանրապետության հետ. ես շնորհակալ եմ նրանցից, հատկապես 2008թ. համար, երբ պատերազմից հետո Հայաստանը Վրաստանի հանդեպ համերաշխություն ցուցաբերեց: Ես չեմ կարող չգնահատել դա: Մենք ամեն ինչ արեցինք, որ հայկական բեռները Վրաստանի տարածքով տեղափոխվեն, այդ թվում մենք բացեցինք Լարսի անցակետը, Փոթի նավահանգիստը ողջ ծանրաբերնվածությամբ էր աշխատում: Այժմ հարց է դրված Աբխազիայով երկաթգծի բացման մասին: Ես չեմ ուզում, որ հարևան Հայաստանի համար ինչ-որ խնդիրներ առաջանան բեռների հետ կապված: Պարզապես ցանկանում եմ, որ դուք գիտենաք, թե ինչպիսին է իմ դիրքորոշումը»,- ասել է Սաակաշվիլին և ավելացրել. «Առաջին հերթին մենք գիտենք, որ Ռուսաստանը Հայաստանի երկաթգծի սեփականատերն է: Եվ երբ նրանք այն գնեցին, և հետո սեփականացրին օկուպացված Աբխազիայի երկաթուղին, այդ ժամանակ իմ մոտ հարց ծագեց։ Մենք այդ փուլում չէինք խոսում երկաթգծի վերաբացման մասին: Ի՞նչ նախագիծ ուներ Ռուսաստանը, ինչի՞ն էր պետք Հայաստանի երկաթգիծը, եթե Վրաստանի երկաթուղին բաց չէր»,- ասել է Սաակաշվիլին՝ ակնհայտ համարելով, որ Մոսկվան ավելի հեռուն գնացող և նենգ պլան էր մշակել, քան ես կարող էի պատկերացնել:
«Իրենք իրենց հաշվարկներն ունեին Վրաստանի ընտրությունների վերաբերյալ: Նրանք, կարծես թե, ունեին իրենց ֆավորիտը, և կոնկրետ պարտավորություններ էին ստանձնվել, այլ կերպ ես դա չեմ կարող բացատրել», - եզրափակել է Վրաստանի նախագահը:
Հայտնում է tert.am-ը
![]() |
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
![]() |
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
![]() |
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
![]() |
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
![]() |
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Վերջին ավելացված կենսագրությունը



Մենք սոց. ցանցերում