Սումգայիթ. Քառորդ դար անհավատալի մղձավանջին

Նորության նկար Այրվող ավտոբուսներ եւ ավերված բնակարաններ, դիակներ, խոշտանգված եւ տանջահար մարդիկ: Այս խոսքերը արդեն քառորդ դար է ասոցացվում են Ադրբեջանի երիտասարդ արդյունաբերական քաղաքի՝ Սումգայիթի հետ: Հենց այնտեղ 25 տարի առաջ այս օրերին տեղի ունեցան Խորհրդային Միության պատմության մեջ ազգային հողի վրա կատարված խաղաղ բնակչության առաջին ջարդերը: 1988թ. փետրվարի 27-29-ին՝ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների Մարզային խորհրդի՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ ԽՍՀՄ-ի ղեկավարությանը ինքնավար մարզը Ադրբեջանի ԽՍՀ-ից առանձնացնելու եւ Հայաստանի ԽՍՀ-ին միացնելու խնդրանքով դիմելու որոշումից միայն մի քանի օր անց, Սումգայիթ քաղաքում բազմազգ երկրի պատմության մեջ աննախադեպ իրադարձություններ տեղի ունեցան:

Բաքվից 25 կմ հեռվում գտնվող քաղաքում իրադրությունը մի քանի օր կայուն սրվում էր: Լարվածությունը խորացնում էր նաեւ Ադրբեջանի Կոմկուսի քաղկոմի ղեկավար Ջահանգիր Մուսլիմզադեի բացակայությունը, որը գտնվում էր արձակուրդում: Ջարդերը սկսվելուց մեկ օր առաջ կրքերը փորձել էին հանդարտեցնել հանրապետության ղեկավարները` Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ-ի առաջին քարտուղար Քյամրան Բագիրովը եւ Ադրբեջանի ԽՍՀ-ի նախարարների խորհրդի նախագահ Հասան Սեիդովը: Սակայն քաղաքի Քիմիկոսների ակումբում կրքերը թեժացել էին, ներկաները պահանջել էին Ղարաբաղը չտալ հայերին, եւ Բագիրովն ու Սեիդովն էլ ստիպված հաստատությունը լքել էին հետնամուտքից:

Փետրվարի 27-ին հուզումները դուրս եկան փողոց: Այստեղ նշանակալի դարձավ բանաստեղծ Խըդըր Ալովլուի սադրիչ դերը, ով ներկայումս Ադրբեջանում «համազգային առաջնորդ» հայտարարված Հեյդար Ալիեւի ակտիվ կողմնակիցն էր: Հենց Ալովլուն էր, որ ալիեւյան կլանի իշխանության տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցրել Սումգայիթի քաղաքային վարչակազմում: Մարդը, ով իրեն բանաստեղծ է համարում, փետրվարի 27-ին, հենց ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, ինքնաբուխ հանրահավաքում ամբոխի առջեւ բղավել է. «Մահ հայերին»:

Իրավիճակը դուրս է եկել հանրահավաքին ներկա Սումգայիթի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Մուսլիմզադեի վերահսկողությունից, տեղի ղեկավարությունը, իրավապահ մարմիններն ամբողջությամբ անգործության են մատնվել: Բանը հասել է նրան, որ քաղաքում անկարգություններն ու սպանությունները կանխելու գործում Բաքվի օգնությանն է դիմել տեղի կոմերիտական կազմակերպությունը:

Սումգայիթում հայկական ջարդերը սառը ցնցուղ էին կենտրոնական ղեկավարության համար, որը եւս ամբողջությամբ հայտնվել էր շփոթության մեջ: Միայն պաշտոնական տվյալներով` խոշտանգումներից հետո սպանվել է Սումգայիթի 32 հայ բնակիչ, հարյուրավոր մարդիկ ծանր վնասվածքներ են ստացել, հաշմանդամ դարձել: Նման բան այդ բազմազգ երկրում առաջին անգամ էր տեղի ունենում:

1988 թվականի փետրվարի 27-29-ին տեղի ունեցած սումգայիթյան ջարդերը, որոնք ներկայումս ամբողջությամբ լռության են մատնվում Ադրբեջանում, այդ երկրում գլուխ բարձրացնող նեոֆաշիզմի առաջին ծիծեռնակներն էին, որոնք հետո տարածվեցին Բաքվում եւ Կիրովաբադում, ամբողջությամբ տեղահանվեց Շահումյանի բնակչությունը եւ պատերազմ սանձազերծվեց ԼՂ ժողովրդի դեմ` վերջինիս ինքնորոշման իրավունքն իրացնելու պահանջին ի պատասխան:

Սակայն անգամ բոլոր թվարկվածները ամենասարսափելին չեն, որքան էլ տարօրինակ հնչի: Շատ ավելի վտանգավոր եւ սարսափելի է Ադրբեջանի ներկա ղեկավարության բազմամյա քաղաքականությունը, որն իր ժողովրդին դաստիարակում է հարեւանների հանդեպ թշնամանքի ոգով՝ կեղծելով պատմական փաստերը, միակողմանի մեկնաբանում է 1988 – 1994թթ. դեպքերը՝ նոր հակասության սերմեր տարածելով:

Ալիեւյան կլանի ձեռագիրըառանձնահատում հնարամտությամբ աչքի չի ընկնում: Սումգայիթի ջարդերը չհիշելու համար հորինվել է «Խոջալուի ցեղասպանությունը»:

Ընդ որում, Խոջալուի զոհված խաղաղ բնակիչները, ըստ անհերքելի ապացույցների, այդ թվում՝ Արբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Ալի Մութալիբովի հայտարարությունների, դարձել էին երկրի ներքաղաքական կեղտոտ պայքարի զոհեր, սակայն այդ մասին Բաքվում այսօր ոչ ոք չի խոսում: 1990թ. հունվարի 13-19-ի հայոց ջարդերի ժամանակ նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաեւ Բաքվում. դրանք ամբողջովին լռության մատնելու համար որպես ողբերգություն է ներկայացվում Խորհրդային բազմահազարանոց բանակի մուտքը քաղաք, որը հնարավորություն ընձեռեց կանխել ոչ մուսուլման բնակչության հետագա ոչնչացումը:

Ադրբեջանի իշխանությունները, ցավոք, շարունակում են նպատակաուղղված սեփական ժողովրդից հոտ սարքել, որը չգիտի պատմություն եւ ունակ չէ մտածել: Ինչպես ասում էին ֆաշիստական Գերմանիայում, «ֆյուրերը մտածում է մեր փոխարեն»: Ակնհայտորեն նույն տրամաբանությամբ է ղեկավարվում նաեւ Ադրբեջանի ներկա նախագահ Իլհամ Ալիեւը, ով ամբողջությամբ վերահսկվող մամուլի օգնությամբ շարունակում է երկրում ամրապնդել անհատի պաշտամունքն իր հոր եւ նաեւ իր նկատմամբ:
Մեզ մնում է գլուխ խոնարհել 25 տարի առաջ ադրբեջանցի ջարդարարների կողմից սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակի առջեւ, ինչպես նաեւ երախտագիտություն հայտնել ադրբեջանական ժողովրդի այն ներկայացուցիչներին, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, այդ ողբերգական օրերին փրկել են իրենց հայ հարեւանների ու ընկերների կյանքը:

Իվան Ղարիբյան

Հայտնում է news.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 01-03-2013 11:20:38
Դիտումների քանակը: 961
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՏԱՇԵՍԻ Դերասան: ՀՀ (1972), ԽՍՀՄ (1986) ժողովրդական արտիստ: Պրոֆեսոր (2003): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott