Սթիվ Ջոբսը հարցրել է թուրքերին. 1,5 մլն հայերի ցեղասպանության եք ենթարկել, ասացեք, ինչպե՞ս եղավ

Նորության նկար Դեկտեմբեր 21, 2011 | 11:04
Թուրք զբոսավար Ասիլ Թունչերի պատմածները Սթիվ Ջոբսի` Թուրքիա կատարած այցի մասին մեծ իրարանցում են առաջացրել Թուրքիայում: Զբոսավարը պնդել է, թե Ջոբսը թուրքերին թշնամի է համարել եւ հրաժեշտ տալուց նույնիսկ ձեռք չի սեղմել:

Թունչերը նշել է, թե այն պահին երբ իրենք մոտեցել են Այա Սոֆիային եւ ինքը սկսել է պատմել, որ այն սկզբում եկեղեցի է եղել, այնուհետ վերածել են մզկիթի, Սթիվ Ջոբսը սկսել է հարցեր տալ.«Դուք` մուսուլմաններդ, այդքան քրիստոնեաների ի՞նչ արեցիք»: Զբոսավարը հավելել է, թե չի հասցրել բառ ասի, երբ Ջոբսը շարունակել է. «1,5 միլիոն հայերի ցեղասպանության ենթարկեցիք: Պատմեք մեզ, այդ ինչպե՞ս եղավ»:

Թուրք զբոսավարի ժխտումներն ավելի են կատաղեցրել Սթիվ Ջոբսին, ով նախատեսվածից մեկ օր առաջ է հեռացել Թուրքիայից` առանց բառ փոխանակելու զբոսավարի հետ եւ նրա ձեռքը օդում պարզած թողնելով:

Նշենք, որ Սթիվ Ջոբսի կենսագրական գրքում գրված է, որ նրա խորթ մայրը` Կլարա Հակոբյանը Ցեղասպանությունից հետո ներգաղթել է Մալաթիայից:

Apple-ը համաշխարհային լեգենդ դարձրած Սթիվ Ջոբսը քաղցկեղի հետեւանքով մահացել է հոկտեմբերի 5-ին, 56 տարեկան հասակում:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 22-12-2011 09:07:47
Դիտումների քանակը: 651
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՌՈՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Գրել է երգեր Սարոյանի խոսքերով՝ համադրելով փոփ երաժշտությունը հայկական մեղեդուն: Ժողովրդականություն է վայելել նրա «Եկ իմ տունը» երգը, որ կատարվել է Սարոյանի «Որդին» պիե Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott