Սերբական թերթը Լեռնային Ղարաբաղի մասին

Նորության նկար Սերբական առաջատար «Պոլիտիկա» օրաթերթում հրապարկվել է լրագրող Դրագան Վուկոտիչի հոդվածը՝ նրա Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կատարած այցի արդյունքում ստացած տպավորությունների մասին։ Լրագրողն իր ընթերցողին համառոտ ներկայացնում է Ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունն եւ հատվածներ՝ առաջին գծում զինվորների հետ ունեցած զրույցներից:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ակունքներին՝ լրագրողը գրում է, որ չնայած այստեղի բնակչության մեծամասնությունը կազմող հայերը ցանկանում էին միավորվել Հայաստանի հետ, կոմունիստական Կովկասյան բյուրոն 1921թ.-ին որոշում ընդունեց ի օգուտ Ադրբեջանի, ինչի մասին հայերը դեռ դառնությամբ են հիշում։

«Ստալինը նվիրեց Արցախը Ադրբեջանին, քանի որ այն ժամանակ Հայաստանը շատ թույլ էր»,- մեջբերում է լրագրողն իր թարգմանչի խոսքերը։ Հեղինակը հավելում է նաեւ, որ Հայաստանի համար նման անբարենպաստ որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել նաեւ Աթաթուրքի Թուրքիան, որ աջակցում էր Բաքվին։

Ինքնավար Լեռնային Ղարաբաղը ստեղծվել էր որպես «կղզյակ» Ադրբեջանի սահմաններում՝ ուղղակի ցամաքային կապ չունենալով Հայաստանի հետ։ Խորհրդային տարիներին հաստատված ռեժիմի պայմաններում հնարավոր չէր լինում վերանայել հարցը, սակայն ԽՍՀՄ անկումը եւ 1988թ.-ին հայկական բնակչության դեմ սկսած ջարդերը շրջադարձային պահ դարձան։

«Երեւանի կենտրոնական հրապարկներից մեկում միտինգը պատմական անարդարության շտկման համար պայքարի սկիզբը դարձավ»-նշում է հեղինակը։ Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարում են ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին սեպտեմբերին, իսկ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից՝ 1991թ-ի դեկտեմբերին։ Հետագա ռազմական գործողություններում, որոնք ավարտվեցին 1994թ-ին, մոտավորապես 17000 մարդ զոհվեց, բայց իրական խաղաղությունը տարածաշրջանի համար դեռ չի սկսվել եւ մեծ է պատերազմի վերսկսման վտանգը։

Սերբ լրագրողը զարմանում է հայ զինվորների տոկունության, քաջության եւ աչալրջության վրա եւ նրանց կատակով «գիժ հայեր» անվանում։ «Հենց դրա համար էլ ադրբեջանցիները չեն համարձակվում հարձակվել, չնայած նրանք ավելի շատ են: Նրանք գիտեն, որ մենք մինչեւ վերջ կկռվենք»-նշում է Դրագան Վուկոտիչի հետ զրույցի բռնված զինվորներից մեկը։

Լրագրողը նշում է նաեւ, որ չնայած Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն չի ճանաչված, սակայն դե-ֆակտո լիիրավ պետություն է հանդիսանում, ունի սեփական կառավարությունը, խորհրդարանը, ոստիկանությունը։


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 15-01-2013 17:00:43
Դիտումների քանակը: 1016
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՔՐԻՍՏԱՓՈՐ ԱՐԱՐԱՏՈՎ (Արարատյան) ԳԵՐԱՍԻՄԻ Ռազմական գործիչ, հրետանու գեներալ-մայոր (1919): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott