Ռիտա Կույումջյան. Ցեղասպանության առաջացրած տրավման, գաղտնիքի պես, մեկ սերունդից մյուսին է փոխանցվում

Նորության նկար «ArmBookExpo»-ի ժամանակ արգենտինահայ հոգեբան, հոգեվերլուծաբան Ռիտա Կույումջյանը ներկայացրեց «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» գիրքը, որը իսպաներենից հայերեն է թարգմանվել վերջերս։
Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» հարցազրույցը Ռիտա Կույումջյանի հետ։
- «Քսաներորդ դարի առաջին Ցեղասպանությունը» գրքում արծարծվում է այն միտքը, որ Ցեղասպանության ժխտումը խանգարում է հայերին ապրել:

Մեզ՝ հայերիս համար Ցեղասպանությունը հոգեբանական տրավմա է։ Ամեն անգամ, երբ Թուրքիայի կառավարությունը ժխտում է Ցեղասպանության իրողությունը, «բացում» է մեր հոգեկան ցավերը թե´ Հայաստանում, Արցախում, թե´ Սփյուռքում։

Ես գրքիս մեջ ներկայացնում եմ, որ Ցեղասպանության ժխտումը նաև շատ հայ ընտանիքներում է առկա, որովհետև շատ ընտանիքներ լռություն ունեցած են այս մասին։ Այս հանգամանքը նույնպես հոգեբանական հետևանքներ է առաջացնում։
Ցեղասպանության առաջացրած տրավման, գաղտնիքի պես, մեկ սերունդից մյուսին է փոխանցվում։

Առաջին սերունդի մոտ այնքան մեծ է եղել տրավման, որ այս մասին չի ցանկացել խոսել։ Երկրորդ սերունդը կամաց-կամաց սկսել է ինքն իրեն գտնել, իսկ երրորդ սերունդը, որը այս ամենից քիչ մը հեռացած էր, միաժամանակ կարողացավ այս ամենի մասին գրել ու խորհել։

Այս հոգեկան ցավերը մեր ինքնության վրա էլ են ազդում։ Երբ հայերը Ցեղասպանությունից հետո հաստատվեցին տարբեր երկրներում, մի շարք դժվարություններ ունեցան։ Բայց հայը շատ աշխատասեր է, մաքառող և հատկապես քրիստոնյա երկրներում կարողացավ հաղթահարել այդ ամենը։ Իսկ ժամանակի ընացքում կարողացավ մտածել այս հարցերի շուրջ։
Ինձ համար մեծ պատիվ է, որ կարողանում եմ Հայաստան գալ և ներկայացնել գիրքս, իմ փորձառությունը փոխանցել հայրենիքում ապրող ուսանողներին (Ռիտա Կոյումջյանը դասախոսություններ է կարդացել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական, Հայ-սլավոնական համալսարաններում, պարգևատրվել է Դավիթ Անհաղթ մեդալով-հեղ.)։
Ինչքան շատ խոսենք այդ մասին, այնքան ավելի արագ կկարողանանք ապաքինել մեր վերքերը։ Երբ մենք սկսում ենք խոսել, այդ ամենը մեզ բուժում է։

Շատերն ասում են՝ ինչո՞ւ խոսել այս մասին, մենք ավելի տկար ենք դառնում, մեր ուժն ենք կորցնում։ Ընդհակառակը, ես՝ որպես հոգեվերլուծաբան, ուզում եմ ասել, որ երբ հիվանդ ես ունենում, նրան բուժելու համար դու պետք է նրա անցյալին ևս անդրադառնաս, որովհետև հիվանդության շատ պատճառներ անցյալի մեջ են թաղված։

Գիտեմ, մեզ՝ հայերիս, այս ամենը ցավ է պատճառում, բայց այս մասին պետք է խոսել, որովհետև այն մեզ ուժ է տալիս։

Այս մասին նաև շատ հրեա մասնագետներ են խոսել։ Հրեաները, ովքեր ազատվել են Հոլոքոստից, առ այսօր ապրում են այդ տրավմայով։ Մեր վիճակը տարբեր է հրաների վիճակից, որովհետև մեր դահիճները չեն ընդունել իրենց հանցանքը։

- Տիկի´ն Կույումջյան, հոգեբանորեն մեր մեջ ի՞նչ կփոխվի, եթե Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը։

- Ինձ այս մասին շատ են հարցնում։

Հրանտ Դինքի սպանությունից հետո հազարավոր մտավորականներ նամակ գրեցին և մեզանից ներողություն խնդրեցին։
Այս ամենը օգնում է մեզ բուժել մեր վերքերը, և մենք կկարողանանք հաղթահարել մեր ցավը։

Երբ Թուրքիայի կառավարությունը ընդունի Հայոց ցեղասպանությունը, մեզ համար շատ բան կփոխվի։ Բայց շատ դժվար կլինի մեզ համար։

Կարևոր է նաև, որ հայերի մոտ էլ ժխտողական գիտակցությանը մերժումը արթնանա։

Այս օրերին այնքան բան տեսա։ Օրինակ՝ ապրիլի 24-ին ամենուր պետք է խոսվեր Ցեղասպանության մասին։ Իսկ հյուրանոցում CNN հեռուստաալիքի հաղորդումներն էին հեռարձակում։ Բայց չէ՞ որ հյուրանոցում տասնյակ զբոսաշրջիկներ են ապրում, որոնք անտեղյակ են մեր ցավին։ Եթե ոչ մենք, ապա էլ ո՞վ։

Հայերը պետք է անընդհատ և ամենուր այս մասին խոսեն։ Եթե հարյուրավոր տարիներ էլ անցնեն, եթե անգամ աշխարհն էլ մոռանա, մենք չպետք է մոռանանք։ Պետք է հրեաների պես աշխատել։ Ամերիկայում միշտ հրեաների Հոլոքոստի մասին ֆիլմեր են ցուցադրում, ինչո՞ւ մենք՝ հայերս, լռության մատնենք մեր ցավը։

Սա է իմ կոչը հայերին, ապագա հոգեբաններին, որ այս մասին պետք է միշտ խոսել։ Ցավոք, շատերն անգամ չգիտեն, թե ինչ է պատահել իրենց նախնիների հետ։

- Տիկի´ն Կույումջյան, դուք մի շարք աշխատությունների հեղինակ եք, շատերը Ցեղասպանության խնդրին են վերաբերում։ Ինչո՞ւ որոշեցիք այդ թեմային անդրադառնալ։

- Երբ կարդացի «Պետության գաղտնիքները» գիրքը, որը նիրված է սեպեմբերի 11-ի դեպքերին, գրքի հեղինակի խորհրդով սկսեցի Հայոց ցեղասպանության մասին գրել։ Ես պատկանում եմ այն ընտանիքներին, որտեղ լռություն կար Ցեղասպանության թեմայի շուրջ։

Ինքս անգլիական դպրոց եմ հաճախել և մանկությունից ի վեր մեր պատմության մասին շատ բան չգիտեի։ Հիշում եմ, որ մեծ մայրս միայն ասում էր, թուրքերը գեշ են, ուրիշ ոչինչ։

Ես այդպես մեծացա լռության մեջ ։

Բայց տեսնում էի, որ հայերը հավաքվում էին, միմյանց հարցնում էին, թե հիշո՞ւմ ես Պոլիսը, հիշո՞ւմ ես այս, այն։ Այս ամենն ինձ համար հետաքրքիր էր, բայց միաժամանակ այդ ամենն ինձ անհասկանալի էր ու անծանոթ։

Երբ գիրքս էի գրում, միայն այդ ժամանակ մայրս պատմեց, թե 1922 թվականի Զմյուռնիայի դեպքերից հետո իր ընտանիքն ինչպես է ազատվել մահից. մեկ շաբաթ մի թուրք ընտանիք նրանց պաշտպանել է, այնուհետև տեղափոխվել են Արգենտինա։

Ուրեմն՝ նրանց ցավն այնքան մեծ է եղել, որ չեն ցանկացել խոսել այդ մասին։

Մայրս Անգլիայում է ծնվել և անգլիացու է նման։ Իմ զարմիկներից շատերն ինձ հարցնում էին՝ քո մայրը հա՞յ է։
Այս պատճառով որոշեցի հոգեբանություն սովորել, որ հայի ինքնությունը հասկանամ, որը շատ հակասական է՝ արյունդ «հայ» է, բայց օտար երկրում ես ծնվել, սա շատ դժվար վիճակ է հայի համար։

Առ այսօր ինձ համար շատ ցավալի է, որ բազմաթիվ հայեր մերժում են Ցեղասպանությունը և ասում. «Օ´, դա շատ տարիներ առաջ է պատահել, ինչո՞ւ հիշել»։ Սա շատ մեծ ցավ է պատճառում ինձ։

- Տիկի´ն Կույումջյան, Դուք ասել եք, որ այս գրքի լույսընծայումը Ձեզ հոգեպես մոտեցրել է հայրենիքին։

- Այս գիրքն իմ կյանքն է փոխել։ Երբ անցյալ տարի առաջին անգամ եկա Հայաստան, իմ մեջ շատ բան արթնացավ։
Ամենուր շատ լավ ընդունելության եմ արժանանում, շատերին է հետաքրքրում իմ ուսումնասիրությունները։ Երբ Արգենտինայոմ ասում էի, որ Ցեղասպանությունը տրավմա է, շատերը զարմանում էին։ Իսկ այսօր Հայաստանում շատերը սկսում են խորհել այս մասին։

- Տիկի´ն Կույումջյան, հուսանք, որ շուտով կազատվենք այդ տրավմայից։

- Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել՝ հավաքական հիշողությամբ, ինքնավերլուծությամբ։
Թուրքերը դեռ պետք է մեզանից ներողություն խնդրեն։ Մենք չէ, որ պետք է ներողամիտ լինենք։ Եթե այսօր էլ թուրքի ձեռքը շարունակում է քանդել մեր խաչքարերը, մեր եկեղեցիները ախոռի վերածել, եթե Աղթամարի վրա խաչ չի դնում, չենք կարող նրանց հանդեպ ներողամիտ լինել։

Գերմանիան ընդունել է հրեաների Հոլոքոստը, ի՞նչ եք կարծում՝ հրեաները ներեցի՞ն: Ո´չ, հակառակը՝ աշխատում են, որ ամեն տեղ իրենց հարցը լսվի, ջանում են ամեն առիթով դրամ կորզել։

- Տիկի´ն Կոյումջյան, ինչո՞վ կցանկանայիք եզրափակել Ձեր խոսքը։

- Հայերը չպետք է ամաչեն հոգեբանի դիմել։ Եթե մեկը դեպրեսիա ունի, խնդիրներ ունի, չպետք է մտածի, որ ամոթ է հոգեբանի դիմելը, և որ ինքը խենթացել է։

Հիշում եմ՝ երբ հայրիկս իմացավ, որ հոգեբան եմ դառնալու, ասաց. «Օ´, խենթերու գործ մը պիտի սորվիս»։
Հայերը շատ ուժեղ ժողովուրդ են, ես հոսով եմ, որ Հայաստանը պետք է շատ հզորանա և զարգանա։

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը - http://hayernaysor.am/1336116873#.T6PVwh1fTGY.facebook

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 04-05-2012 15:16:41
Դիտումների քանակը: 787
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott