ՌԴ Հասարակական պալատը ռասայական անհանդուրժողականության տեսակների մեջ ներառել է Հայոց ցեղասպանությունը

Նորության նկար REGNUM լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Իգոր Ֆիոնովն առաջարկել է Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատին (ՀՊ) փորձաքննություն անցկացնել Նացիզմի ու կոլաբորացիոնիզմի (օկուպանտի հետ համագործակցություն) զոհերի հիշատակի օրվա հռչակման վերաբերյալ:
Նախաձեռնության հեղինակի նպատակը նացիզմի վերածննդի փորձերի կանխումն է, ինչպես նաև կոլաբորացիոնիզմի հանցագործությունների դատապարտման ձգտումը, որոնք ընդգրկված չեն գոյություն ունեցող հիշատակի օրերում:
Ինչպես հաղորդում է REGNUM-ը, փորձաքննության արդյունքում Պալատը կայացրել է հետևյալ եզրակացությունը.
«Այս նախաձեռնությունն արժանի է աջակցության: Միևնույն ժամանակ, առավել նպատակահարմար է ներկայացվում փոխել հենց հիշատակի օրվա ու այդ օրվա ընտրության ձևակերպումը: Ներկայացվում է, որ «Նացիզմի ու կոլաբորացիոնիզմի զոհերի հիշատակի օր» ձևակերպումը հիմնված է այն երևույթների գնահատականների վրա, որոնք անհամատեղելի են և’ իրենց մասշտաբների, և’ հասարակական-քաղաքական նշանակության առումով»:


Ըստ եզրակացության` նացիզմի դեմ պայքարը, որը ներառում է զոհերի հարգանքի տուրքի մատուցում, պահանջում է մշտական հասարակական ջանքեր: Նման ջանքերի մի մասն էլ կլիներ հիշատակի օր հռչակել, երբ հասարակությունը կկարողանար անցկացնել հակաֆաշիստական միջոցառումներ: «Սակայն այստեղ կոլաբորացիոնիզմի խնդրի ներառումը կարող է դառնալ հասարակական բանավեճերի առարկա»,- նշվում է փաստաթղթում:

Միևնույն ժամանակ, նպատակահարմար է համարվում ընդլայնել հիշատակի օրվա հասկացությունը, քանի որ նացիզմը ռասայական անհանդուրժողականության միայն մեկ, թեև առավել հակակրանք առաջացնող ու դաժան տեսակն է: Այս շարքում, բացի միջազգայնորեն նշվող Հոլոքոստի զոհերի հիշատակի օրից, ներառված են Հայոց ցեղասպանությունն ու ռասայական հողի վրա կատարված այլ զանգվածային ջարդերը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռասայական անհանդուրժողականության խնդիրն արդիական է ոչ միայն միջազգային, այլև ռուս հասարակության համար, ՌԴ Հասարակական պալատը ենթադրում է, որ նպատակահարմար կլիներ հիշատակի օրը վերանվանել «Նացիզմի ու ռասայական անհանդուրժողականության զոհերի հիշատակի օր»:
Ըստ Պալատի` անցանկալի է այդ օրը սեպտեմբերի 30-ին (1938թ.- Մյունխենյան համաձայնագրի օր) նշելու ընտրությունը:

«Հասարակական պալատը նպատակահարմար է գտնում այդ օրը նշել հունվարի 27-ին` Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը: Առաջին հերթին, նրա համար, որ հենց այդ օրը Կարմիր բանակի կողմից ազատագրվեցին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի բանտարկյալները: Երկրորդ, հունվարի 27-ն ընդունված է միջազգային մակարդակով` ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ կառույցների կողմից: Այդ օրը խորհրդանշում է նաև մարդկության դեմ կատարված այլ ոճրագործությունները: Հենց այս պատճառով ՀՊ-ն հնարավոր է համարում Նացիզմի ու ռասայական անհանդուրժողականության զոհերի հիշատակի օրը նշել հունվարի 27-ին»,- ասվում է եզրակացության մեջ:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am http://tert.am/am/news/2012/06/22/genocide-regnum/

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 22-06-2012 11:28:55
Դիտումների քանակը: 684
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՈՒՍՅԱԿ ՓԱՓԱԶՅԱՆ (Արուսեակ Փափազեան) Առաջին հայ պրոֆեսիոնալ դերասանուհին, Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott