Պատրիկ Դեւեջյան. Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Թուրքիայի կողմից

Նորության նկար Դեկտեմբեր 22, 2011 | 15:05

«Ես տպավորված եմ Թուրքիայի կողմից ուժի ցուցաբերումից»: Այդ մասին, այսօր` դեկտեմբերի 22-ին, հայտարարել է իշխող «Հանուն ժողովրդական շարժման միություն» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ:

«Երբ ես ուժի կիրառում եմ տեսնում մեր տարածքում, ես հասկանում եմ, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայի տարածքում: Օրինակ, Հրանտ Դինքի սպանությունը»,-նշել է պատգամավորը:

Պատրիկ Դեւեջյանը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունն ընդունվել է Թուրքիայի կողմից: «Այո, Հայոց ցեղասպանությունն ընդունվել է Թուրքիայի կողմից: 1919-ին մահվան դատավճիռ է կայացվել Ցեղասպանության կազմակերպիչների դեմ»,-ասել է նա եւ հավելել, որ պատմաբանները պետք է ազատ լինեն իրենց հետազոտություններում: «Ֆրանսիացի պատմաբանները հնարավորություն են ունեցել գրել Հայոց ցեղասպանության մասին: Թուրքիայում հայտնի պատմաբան Թաներ Աքչամը այնպիսի աղբյուրներ է օգտագործել, որոնք հայտնի չէին նույնիսկ հայերին: Բայց նրան այժմ հետապնդում են Թուրքիայում: Մենք այդ առումով Ֆրանսիայում զգուշանալու կարիք չունենք: Այդ օրինագիծը պատժում է ատելության քարոզումը»,-ասել է իշխող կուսակցության պատգամավորը:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում ընթանում է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Օրենքով պատիժ է սահմանվում 45 հազար եվրո եւ մեկ տարվա ազատազրկում:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 06-05-2012 16:52:17
Դիտումների քանակը: 870
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՈՍ ԱԼԻԽԱՆՅԱՆ ԻՍԱՀԱԿԻ ԽՍՀՄ-ում մոլ. գենետիկայի և հակաբիոտիկներ սինթեզող միկրոօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից: Սոս Ալիխանյանի նախաձեռնությամբ հիմնվել է Գենետիկայի պետ. ԳՀԻ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott