Որոշ կայքերում հայերն ու ռուսները որպես մարդասպան և ագրեսոր են ներկայացված. վանահայր Տեր Աշոտ

Նորության նկար 11:53 • 17.10.11

Ռուսաստանում կան ուժեր, որոնք շահագրգռված են ազգամիջյան հակասությունների արհեստականորեն սրմամբ։ Ռուսաստանում հրատարակվող «Երկրամաս» պարբերականի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Վլադիվաստոկ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու վանահայր Տեր Աշոտը։

«Որպես օրինակ կարող եմ նշել Ռուսաստանում գործող ադրբեջանական կազմակերպություններից մեկի կայքում զետեղված հրապարակումները, որոնցում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ միակողմանի տեսակետ է առկա, իսկ հայերն ու ռուսները ներկայացվում են որպես ագրեսորներ և մարդասպաններ։ Եվ երբ նման հաղորդագրությունը երիտասարդ ադրբեջանցին է կարդում, նրա մոտ ավտոմատ կերպով թշնամու կերպար է ձևավորվում»,–ասել է վանահայրը։

Տեր Աշոտը նշել է, որ կրոնական և ազգային էքստրեմիզմի դեմ հակաթույն գոյություն ունի. մարդկանց պետք է օգնել տեղեկանալ տարբեր ժողովուրդների կրոնների և ավանդույթների մասին։ «Օրինակ, Վլադիվաստոկի բնակչների մեծ մասը նույնիսկ չգիտի, որ հայերը քրիստոնեություն են դավանում։ Հաճախ կոնֆլիկտներն առաջանում են այն պատճառով, որ մարդիկ վատ են տեղեկացված, քիչ բան գիտեն միմյանց մասին»,–ասել է քահանան։





Tert.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 17-10-2011 11:03:23
Դիտումների քանակը: 650
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՎԻՏՅԱ ԱՅՎԱԶՅԱՆ ՎՈՐՈՇԻ Հայաստանի Ազգային հերոս (20.09.1996, հետմահու): Արցախյան ազգային ազատագրական շարժման գործիչ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott