Նունե', Դուք ընդամենը երգչուհի եք, այլ ո'չ թե մտավորական

Նորության նկար րեկ Նունե Եսայանը ասուլիսի ժամանակ փորձեց արդարանալ թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում իր կողմից արված հայտարարությունների համար` փորձելով մեղքը բարդել մեր վրա: Իհարկե, դա նրան չհաջողվեց և չի էլ հաջողվի, քանի որ ընթերցողների ճնշող մեծամասնության համար ակնհայտ է թե բուն եղելությունը, և թե ով է իրականում խախտել էթիկայի նորմերը: Ուզում եմ շրջանցել ասուլիսում երգչուհու ելույթը, անդրադառնամ նրա կողմից արված արտահայտություններից միայն մեկին. խոսելով մեր լրագրողի մասին` Նունե Եսայանը ասել է. «Ես իմ ապրելաձևով միմիայն արհամարհելով կարող եմ պատժել որևէ մեկին, մանավանդ քեզնից ցածր մեկին միմիայն արհամարհելով կպատժեմ»:

Երգչուհու խոսքի ոճաբանական մասը և շարադասությունը թողնեմ մի կողմ, անդրադառնամ միայն բովանդակությանը. Տիկին Եսայան, իսկ ինչի՞ց վերցրեցիք, որ մեր լրագրողը Ձեզանից ցածր է, իսկ Դուք` բա՞րձր: Նախ հիշեցնեմ, որ առհասարակ բոլոր մարդիկ հավասար են, նաև հիշեցնեմ, որ Դուք ընդամենը երգչուհի եք, իսկ երգիչը կամ երգչուհին ոչնչով առավել չէ այլ մասնագիտությունների տեր մարդկանցից: Դուք չեք կարող բարձր լինել հայ զինվորից, որ խրամատաներում կանգնած` ապահովում է Ձեր և մեր անվտանգությունը, չեք կարող բարձր լինել բժշկից, որ կյանքեր է փրկում, գործարարից, ով աշխատատեղեր է ստեղծում և հարկեր վճարում, լրագրողից, ով հաճախ իրականությունը ներկայացնելու համար իրեն վտանգի է ենթարկում, իսկ ճշմարտությունն ասելու համար` արժանանում ոմանց քննադատությանը, սպառնալիքներին և վիրավորանքներին: Ի տարբերություն վերը նշված մասնագիտությունների` Դուք կյանքեր չեք փրկում, հանուն ճշմարտության` Ձեզ վտանգի տակ չեք դնում:

Առհասարակ Դուք չեք կարող որևէ մեկից բարձր լինել 2008թ. մարտի 1-ի զոհերի մասին արած` Ձեր հայտարարությունից հետո, Տաշիրի մրցանակաբաշխությից հետո Ձեզ ուղղված հարցին տված պատասխանից հետո: Դու չեք կարող որևէ մեկից բարձր լինել Թուրքիայում արված անզգույշ և ոչ պատասխանատու արտահայտություններից հետո, որոնցից մեկը մեջբերում եմ. «Թշնամանքի զգացումն անիմաստ է. նոր սերունդն այլևս չի մտածում հին սերունդի նման» (մեջբերումը Հուրիեթ Դեյլիի կայքում հրապարակված հարցազրույցից է):

Ուզում եմ հիշեցնել Ձեզ, որ Դուք ընդամենը երգչուհի եք, այլ ոչ թե մտավորական և որպես երգչուհի` մտավորականի դեր մի ստանձնեք և հայտարաություններ մի արեք, քանի որ իսկական մտավորականը երբեք իրեն ոչ ոքից բարձր չի դասում, այլ ընդհակառակը` ավելի ցածր, քանի որ իսկական մտավորականն ու արվեստագետը իրենց ամենօրյա գործունեությամբ ծառայում են իրենց ազգին: Չտիրապետելով լրագրողի մասնագիտությանը` լրագրողական պրոֆեսիոնալիզմից մի խոսեք, Դուք ընդամենը երգչուհի եք: Եթե լինեիք մտավորական` մենք միգուցե հաշվի առնեինք Ձեր կարծիքը և ազատեինք մեր լրագրողին աշխատանքից: Բայց, կրկնում եմ, Դուք երգչուհի եք և Ձեր կարծիքը իմ համար նշանակություն չունի: Լրագրողը աշխատանքից չի ազատվի, ընդհակառակը` կունենա հաջողություններ: Որպես կայքի գլխավոր խմբագիր` նշեմ, որ թեև Լուսինե Հովհաննիսյանը երկարամյա տարիների լրագրողական փորձ չունի, սակայն կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել հմտություններ և ունի բոլոր նախադրյալները լավ և պրոֆեսիոնալ լրագրող դառնալու համար:

Տիկին Եսայան, լրագրողին մեղադրելուց և վիրավորելուց առաջ մի մոռացեք, որ եթե Դուք աստղ եք, ապա դա որոշ չափով նաև լրագրողների և լրատվամիջոցների շնորհիվ է, ովքեր պարբերաբար խոսել և գրել են Ձեր մասին: Եթե խոսում եք պատժելուց, ապա նկատի ունեցեք, որ կարող եք պատժվել լրագրողների կողմից, իսկ Ձեզ համար լրագրողների կողմից ամենամեծ պատիժը կլինի լռությունը: Պարզապես Ձեր մասին մենք այսուհետ կլռենք:

Կարեն Վարդանյան

Slaq.am-ի գլխավոր խմբագիր
http://www.slaq.am/arm/news/60291/

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 22-06-2012 15:37:55
Դիտումների քանակը: 1210
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott