Հրեական լրտեսական ցանցի արձագանքը՝ Հայոց ցեղասպանությանը. նոր աշխատություն

Նորության նկար Լույս է տեսել ամերիկահայ իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Վարդգես Եղիայանի «Պրո Հայաստան. հրեական արձագանքը Հայոց ցեղասպանությանը» (Pro Armenia and the Jewish Responses to the Armenian Genocide) աշխատությունը:

Նախաբանը հեղինակել է իտալահայ գիտնական Անտոնիա Արսլանը, որը հայաստանցի ընթերցողին առավել հայտնի է «Արտույտների ագարակը» վեպով:

Արսլանը, մասնավորապես, գրում է. «Ես այս գիրքը կարդացի մեկ շնչով… սա վեպ չէ: Հայերի ու հրեաների պատմություն է»:

Աշխատանքում ներկայացված է, թե ինչպես հրեաները իրենց ձայնը բարձրացրեցին հայերի դեմ իրականացվող գազանաբարո քաղաքականության դեմ:

Եղիայանը օգտվել է նվազ հայտնի և բազմազան աղբյուրներից՝ շեշտը դնելով ՆԻԼԻ հրեական լրտեսական ցանցի վրա, որը Առաջին աշխարհամարտի տարիներին գործում էր ընդդեմ օսմանյան իշխանությունների:

Որպես այդ հրեաների վկայությունները, հուշերը ի մի բերող երկ՝ սա առաջին տպագիր աշխատությունն է: Եվ նոր գործ Հայոց ցեղասպանությունը վկայողների մասին գրականության մեջ:

Գիրքը արդեն իսկ վաճառվում է centerar.org –ում և amazon.com-ում:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am http://tert.am/am/news/2012/08/17/nili-yeghiyan/?sw

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 17-08-2012 12:21:17
Դիտումների քանակը: 737
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ Բանաստեղծուհի: ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահն է: ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆի որոշ գրքեր նկարազարդել է Պ. Պիկասոն: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott