Հայուհին Թուրքիայի խորհրդարանում պատմել է, թե ինչպես էին թուրք զինվորները մարդկանց սպանում եւ գետը նետում

Նորության նկար Հունիս 15, 2012 | 13:51
Թուրքիայի խորհրդարանում Դերսիմի կոտորածներն ուսումնասիրող հանձնաժողովը լսել է Դերսիմի կոտորածներից փրկված 80-ամյա հայուհի Ֆաթմա Յավուզին:

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Դերսիմի կոտորածների ժամանակ 5 տարեկան եղած Ֆաթմա Յավուզը նշել է, թե 1995-ին է իմացել, որ ինքը հայ է, իսկ 2 տարի առաջ էլ իմացել իր հայկական անուն ազգանունը՝ Ասըլհան Քիրեմիթչյան: Հայուհին պատմել է, որ կոտորածի ժամանակ զինվորականները իր ծնողներին եւ գյուղի մյուս բնակիչներին շարքով կանգնեցրել էին գետի մոտ, նրանց սպանել եւ նետել գետը:

«Ինձ էլ հանձնեցին թուրք մահմեդական ընտանիքներին, որտեղ ես մշտապես տանջանքների եւ կտտանքների եմ ենթարկվել: «Խորթ մայրերիցս մեկը մահակով ձեռքերիս այնքան էր հարվածել, որ մատներս կոտրատված են: 13 տարեկանում ինձ ամուսնացրեցին 35 տարեկան մեկի հետ։ Տանջանքներով, տառապանքներով կյանք եմ անցկացրել»,-նշել է հայուհին՝ շեշտելով, որ պահանջում է իր իրավունքները:

Հիշեցնենք, որ Դերսիմի ապստամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։

1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 15-06-2012 19:56:00
Դիտումների քանակը: 744
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՏԵՓԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ Կոմպոզիտոր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott