Հայոց ցեղասպանությունն ու Գերմանիայի հասարակական կարծիքը

Նորության նկար Նոյեմբեր 15, 2011 | 01:07
NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Մյուրիել Միրաք Վեյսբախի հոդվածը` հրապարակված The Armenian Mirror-Spectator-ում:

2005 թվականին գերմանական Բունդեսթագն ընդունեց բանաձեւ` Գերմանիայի կառավարությանը կոչ անելով նպաստել հայ-թուրքական հաշտեցման գործընթացին: Վեց տարի անց գիտնականներն ու քաղաքացիական հասարակության ակտիվիստները փորձել են ամփոփել արդյունքները: Խնդիրը քննարկվել է նաեւ սեպտեմբերի 22-ին Բեռլինի Հենրիխ Բյոլի անվան հիմնադրամի կազմակերպած «Հայոց ցեղասպանությունն ու գերմանական հասարակական կարծիքը» սեմինարում: Բոլոր կուսակցությունների քվեն ստացած բանաձեւը պաշտոնական Բեռլինին կոչ է անում նաեւ խրախուսել պատմական փաստերի ազնիվ ուսումնասիրությունը, օսմանյան արխիվների եւ Գերմանիայի ԱԳՆ-ի կողմից Թուրքիային տրամադրած պատմական փաստաթղթերի հրապարակումը, միջազգային փորձագետների եւ պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Նպատակն է թուրքական իշխանությունների կողմից 1915թ. Ցեղասպանության հարցի քննարկումն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:

Միջազգային պատմաբանները ներկայացրին ցեղասպանության հետազոտությունների ներկա ընթացքը: Փարիզահայ պրոֆեսոր Ռայմոնդ Գեւորգյանը ներկայացրեց ցեղասպանության հետազոտությունների պատմությունը: Շվեյցարացի պատմաբան Հանս Լուկաս Կիզերն ու գերմանացի հետազոտող Վոլֆգանգ Գուստի գլխավորությամբ տեղի ունեցավ քննարկում Առաջին համաշխարհային պատերազմում երիտթուրքերի դաշնակից գերմանացիների պատասխանատվություն ունենալու մասին: Գուստը նկատեց, որ թուրքական քարոզչության դրույթը, թե հայերը ռազմական սպառանալիք էին ներկայացնում, գերմանական արխիվները չեն հաստատում:

Այնուհետեւ սեմինարում զեկույցներով հանդես եկան քաղաքացիական հասարակության ակտիվիստները, որոնք մասնակցում են ընդհանուր ողբերգական անցյալի շուրջ երկխոսությանը հայ, թուրք, քրդական եւ գերմանական համայնքների ներգրավմանը: Նախաձեռնությունների թվում են Քյոլնում եւ Բեռլինում գործող Հրանտ Դինքի ֆորումը, Ֆրանկֆուրտում գործող ցեղասպանության հակառակորդների ասոցիացիան, Թուրքիայիում ծնված գերմանացի գրող Դողան Աքհանլիի հայտնի հետազոտական էքսկուրսիաները Բեռլինում, Քյոլնի Recherche International-ը, Համբուրգի ArmenienInfo.net առցանց պարբերականի խմբագիր Թորոս Սարյանի ժողովրդական շարժումը:

Այդ նախաձեռնությունները զգալի ներդրում են ունեցել Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու գործում, սակայն պաշտոնական կրթության հարթությունում դեռ շատ անելիքներ կան: Հրատապ է, հատկապես, պատմության դասագրքերի բովանդակության խնդիրը:

Գերմանիայում ուսումնական ծրագրերի համար պատասխանատվություն են կրում Գերմանիայի դաշնային հողերի կառավարությունները: Սակայն առայժմ միայն Բրանդենբուրգում է հաջողվել աշակերտներին ծանոթացնել Հայոց ցեղասպանության փաստերին: Ոչ պաշտոնական թուրքական լոբբիի գործունեությունը խանգարում է նույնն անել մյուս հողերում:

Սեմինարի ընթացքում ներկայացրած երկու նախագծերը ցուցադրեցին հակառակորդ ժողովուրդների միջեւ փոխադարձ ըմբռնում գտնելու հարցում երկխոսության ուժը:

Եսմարդասպանչեմ, եսչեմ

Հետաքրքիր մի նախագիծ հատուկ գրավչություն ունի ուսանողական լսարանների համար: Այն կարող է լրացնել 1915թ. Ցեղասպանության վերաբերյալ ուսումնական ծրագրերի բացը: Դա դաս չէ լսարանում, այլ` թատերական ասմունք երաժշտական ուղեկցությամբ: «Ես մարդասպան չեմ, ես չեմ» պիեսի հեղինակը Հայնց Բյոկեն է գերմանական Բունդեսթագից: Բյոկեն ասում է. «Դեռեւս չորս տարի առաջ ես ոչինչ չգիտեի Հայոց ցեղասպանության մասին»:

Նա հետաքրքվել է, ուսումնասիրել է պատմությունը, այցելել է Հայաստան: Գերմանիայում կատարած ուսումնասիրության ընթացքում ձեռքի տակ է հայտնվել 1921թ. մարտի 15-ին Բեռլինում Թալեաթ փաշային սպանած երիտասարդ հայ Սողոմոն Թեյլերյանի քրեական գործի 1921թ, հունիսի 2-3-ի դատական լսումների արձանագրությունները: Բյոկեն կրթական ներուժ է տեսնում այդ գործում: Ուրիշների հետ համատեղ Բյոկեն բեմադրել է «Թալեաթ փաշայի դատավարությունը. թատերական նախագիծ միջմշակութային հետազոտությունների համար» ներկայացումը, որի պրեմիերան 2010-ին էր:

Ներկայացման ավարտին տեղի ունեցող քննարկումներում ի հայտ են գալիս երեք թեմաներ. բռնությունը որպես քաղաքական գործիք, մեղքի հարցը եւ Գերմանիայի աջ ծայրահեղական երիտասարդության միջավայրում բռնության խնդիրը: Թատերախումբը հոգ է տարել, որ Ցեղասպանության մեղքը չընկնի թուրքերի կամ Գերմանիայի թուրք ներգաղթյալների վրա. փաստարկվում է, որ ցեղասպանությունը երիտթուրքերի ռեժիմի իրագործածն է:

Խոսելովիրարհետ

Մյուս ինստիտուցիոնալ նախաձեռնությունը «Մեծահասակների կրթությունը եւ բանավոր պատմության ներդրումը հայ-թուրքական հաշտեցման գործում» հետազոտական նախագիծն էր, որը ներկայացրել է Մաթիաս Կլինգենբերգը Ժողովրդական համալսարանների գերմանական ասոցիացիայի Միջազգային համագործակցության ինստիտուտից:

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորած նախագիծը միավորել էր Թուքիայի եւ Հայաստանի տասական ուսանողների, որոնք 2009թ. հոկտեմբերին սոցիոլոգների կողմից ստացել են բանավոր պատմության դասընթացներ: 2009թ. հոկտեմբերից մինչեւ 2010թ. փետրվար խմբի անդամները ստացած որակավորման հիման վրա հարցազրույց են անցկացրել Ցեղասպանությունը վերապրածների հաջորդ սերունդների ներկայացուցիչների հետ: Ավելի քան 100 հարցազրույցների ընտրաքաղի արդյունքում թուրքերեն, հայերեն եւ անգլերեն հրատարակվել է «Խոսելով իրար հետ» գիրքը:

Հետազոտության արդյունքում հարուստ նյութ է ստացվել Ցեղասպանության մասին: Գրքում ներառված են ժամանակակից Թուրքիայում ապրող հայերի, քրդերի եւ թուրքերի վկայություններ: Ներկայացված են նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատմությունները: Նրանք հայրենադարձների հաջորդ սերունդից են: Հետազոտողները պարզել են, որ թեեւ 90 տարի հայերի մեծամասնությունը ոչ մի շփում չունի թուրքերի հետ, սակայն ընտանիքների միջոցով փոխանցվել են հիշողություններ: 1960-ականների հասարակական գիտակցությունը հասունացավ Ցեղասպանության զոհերի հուշակոթող ստեղծելուն եւ ապրիլի 24-ը որպես Ցեղասպանության տարելիցի օր ընդունելուն:

Հարցվածներից շատերի կարծիքով, Ցեղասպանությունը կարող է կրկնվել, եթե Թուրքիան չճանաչի այն: Շատերի կարծիքով Ցեղասպանության պատճառը եղել է այն, որ թուրքերը ցանկացել են տեղահանել հայերին, խլել հողն ու ունեցվածքը:

Բանավոր պատմության նախագծի կարեւոր առանձնահատկությունը թշնամությունը հաղթահարելու, ներելու եւ մոռանալու փորձն է: Շատ թուրքեր կարոտախտով են հիշում 1915-ին նախորդած ժամանակները, երբ երկու ժողովուրդներն ապրել են միասին եւ հաշտ: Սակայն հայերի կողմից ներման նախապայմանը սխալ գործողությունների ճանաչումն է: Հետազոտողները գրում են. «Ներումը սկսվում է սխալ գործած կողմի ճանաչումից, այդ սխալ գործողության կրկնությունը բացառելու համար նա պետք է հասկանա եւ ընդունի, որ սխալ է գործել: Միայն այդ ժամանակ ներումն իմաստ կունենա»:

Քննարկման գլխավոր կետը Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումն էր: Գլխավոր զեկուցող Ջեմ Օզդեմիրը Կանաչների կուսակցության ղեկավարն է: Նրա ընտանիքը Թուրքիայից է: Նա հայտարարեց, որ թեեւ հայկական սփյուռքը ձգտում է Ցեղասպանության ճանաչում գտել տարբեր երկրների խորհրդարաններում, սակայն միակ լուծումը Թուրքիայի խորհրդարանում է: «Վերքերի սպիացումը պետք է տեղի ունենա Թուրքիայում»,– ասել է նա:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 18-11-2011 21:00:23
Դիտումների քանակը: 849
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՏԵՓԱՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ (ԱՐԾԱԹՊԱՆՅԱՆ, ՍԵՐԵԲՐՅԱԿՈՎ), ԻՍԱՀԱԿԻ Կրկեսի արտիստ, վարժեցնող: ՀՀ ժող. արտիստ (1971): Հայկական կրկեսի հիմնադիրներից (1956): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott