Հայոց ցեղասպանությունն արդարացի էր եւ իրավական. Թուրքիայի նախկին նախագահ

Նորության նկար Թուրքիայում 1980 թվականի ռազմական հեղաշրջումով իշխանության եկած եւ Թուրքիայի 7-րդ նախագահ դարձած Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Քենան Էվրենի ստորագրությամբ զեկույցում 1915-ի Հայոց ցեղասպանության մասին նշվում է որպես «արդարացի եւ իրավական»։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման գործով դատավարությանը ԶՈՒ գլխավոր շտաբից ուղարկված «Թուրքիայի ներքին վտանգը» զեկույցում խիստ բացասական տողեր են գրված հայերի վերաբերյալ։

1980 թվականի սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից 3 ամիս առաջ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբում պատրաստված «հույժ գաղտնի» որակված եւ «Թուրքիայի ներքին վտանգը» անունը կրող զեկույցն ստորագրված է Քենան Էվրենի կողմից։

Զեկույցում 1914-1915 թվականների հետ կապված հայերին դավաճանության մեղադրանք է ներկայացվել՝ նշվելով, թե 1915-ին հայերի հանդեպ կիրառածն արդարացի էր եւ իրավական։ Զեկույցում հայերի կորուստները հաշվում են 50-ից 100 հազար, միեւնույն ժամանակ ավելացնում, թե թուրքերի կորուստները զգալիորեն ավելի շատ էին։

Նշենք, որ Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ին իրականացված զինվորական հեղաշրջման գլխավոր դերակատարը հանդիսացել է այն ժամանակվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենը, ով հեղաշրջումից հետո դարձել էր Թուրքիայի նախագահ։

Հայտնում է NEWS.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 13-07-2013 10:44:29
Դիտումների քանակը: 689
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍՅԱՆ ՀԱԿՈԲԻ Դիրիժոր, կոմպոզիտոր, գրող, հասարակական գործիչ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott