Հայոց ցեղասպանությանը թարմ հայացքով նայելու ճիշտ ժամանակը. National Post

Նորության նկար «Հայոց ցեղասպանությանը թարմ հայացքով նայելու ճիշտ ժամանակը» վերնագրով և Արմին Վեգների հեղինակած՝ Սիրիայի անապատներում հայ գաղթականների լուսանկարով պատկերավորված անդրադարձ է ներկայացրել National Post կանադական թերթը:

«Այս շաբաթ թուրքական դատարանը հաստատեց քրեական մեղադրանքը 4 նախկին իսրայելցի ռազմական հրամանատարների դեմ՝ 2010-ին Գազա մուտք գործել փորձած 9 թուրք ակտիվիստների մահվան հարցում նրանց դերակատարության համար: Մեղադրանքը 8000-18000 տարվա ազատազրկում է պահանջում իսրայելցիներիներից յուրաքանչյուրի համար»,- սկսում է հոդվածագիրը և արձանագրում՝ «չափազանց երկար ազատազրկում»:

Շարունակելով NP-ն նկատում է, որ անցած տարի ՄԱԿ-ը զեկույց էր հրապարակել, որի համաձայն՝ չնայած Իսրայելը անհրաժեշտից ավելի մեծ ուժ է կիրառել դանակավոր ու մահակավոր թուրք ջիհադիստների դեմ, Գազայի շրջափակումը ինքնին լրիվ օրինական է եղել:

«Պատկերացրեք, եթե իսրայելցի զինվորները իսկապես ինչ-որ հրեշավոր բան անեին՝ օրինակ համեմատելի նրա հետ, ինչ օսմանյան թուրքերն արեցին հայերի հետ Առաջին աշխարհամարտի ընթացքում և հաջորդած տարիներին: Որքա՞ն ազատազրկում կտայիք միլիոնից ավելի անմեղ մարդկանց սպանողներին (նավատորմի մեղադրանքից փոխադարձելով ես հանգում եմ 1 մլրդ թվին)»,- հարց է բարձրացնում հոդվածագիրը:

Հաջորդիվ քննարկվում է, թե ինչ դերակատարություն կարող է ունենալ Թաներ Աքչամի արգելված գիրքը՝ ցեղասպանությանը թարմ հայացքով նայելու հարցում: Պարբերականը նկատում է, որ «Մարդկության դեմ Երիտթուրքերի հանցագործությունը. Հայոց ցեղասխանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» աշխատության հեղինակը թուրքական ծագումով միակ գիտնականն է, ով հրապարակավ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

«Մինչ այժմ Աքչամի աշխատությունը տաբու է Թուրքիայում: Սակայն նավատորմի հետ կապված վերջին մեղադրանքները նկատի ունենալով՝ կարող էր թվալ՝ թուրքերը նոր մղում են ցուցաբերում՝ անցյալի հանցագործությունները դատապարտելու հարցում»,- գրում է հոդվածագիրը:

Ըստ Աքչամի՝ երիտթուրքերի ծրագիրն էր այնպես անել, որ բնակչության մեջ ոչ թուրք լիներ միայն յուրաքանչյուր 10-ից կամ 20-ից մեկը:

Հոդվածագիրն ընդգծում է, որ Աքչամի գրքի 8 գլխից 5-ը նվիրված է հայերի ցեղասպանությանը:

Մեջբերվում է, թե այն ժամանակ ինչպես էին թուրք պաշտոնյաները հայերի սպանդին ասում «նման բաներ»: Այսօր՝ 1 դար անց, թուրք պաշտոնյաները Հայոց ցեղասպանության մասին խոսելիս կրիկին ասում են «նման բաներ»:

«5 տարի առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խնդրեց իր պետպաշտոնյաներին օգտագործել «1915-ի դեպքեր» արտահայտությունը՝ Հայոց ցեղասպանության առնչությամբ, ինչը նույնն է, թե հրեաների Հոլոքոստի վերաբերյալ ասվի «այն բանը, որ պատահեց 1940-ականների սկզբին»,- նկատում է NP-ը:

«Շատ ժողովուրդներ ու էթնիկ խմբեր են սրբագրում իրենց պատմությունը: Ռուսական դասագրքերը նվազեցնում են Ստալինի հանցագործությունները: Իսկ չին պաշտոնյաները վրդովվում են ամեն անգամ, երբ որևէ մեկը հիշատակում է ֆալունգունով զբաղվողների դեմ արված գազանությունները: Բայց ի տարբերություն Թուրքիայի, այս ժողովուրդները ընդհանուր առմամբ հանդես չեն գալիս մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պահապանների դիրքերից:

Եթե Թուրքիան մտադիր է Իսրայելին կամ որևէ մեկին դասեր տալ նման հարցերի վերաբերյալ, ապա կարող է սկսել անկեղծորեն ընդունել այն սարսափները, որ իրենք թուրքերը կատարել են հայերի կամ այլ փոքրամասնությունների դեմ: Նույնիսկ այդ դեպքում Իսրայելի դեմ թուրքական գործը քիչ արժանիք կունենար: Բայց գոնե դրանից կեղծավորության հոտ չէր փչի», - եզրափակում է National Post-ը:

http://tert.am/am/news/2012/05/30/np-armgen/

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 30-05-2012 10:12:15
Դիտումների քանակը: 664
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԵՎՈՆ ՇԱՆԹ Գրող, մանկավարժ, հասարակական գործիչ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott