Հայկական դպրոցի թուրք մանկավարժը Թուրքիայի կրթական համակարգը մերկացնող գիրք է գրել

Նորության նկար Թուրքիայի հայկական և հունական դպրոցներում երկար տարիներ ուսուցչի և փոխտնօրենի պաշտոնում աշխատած Էմին Քեշմեր անունով թուրք մանկավարժը վերջերս հրատարակել է մի գիրք, որում խստորեն քննադատում է երկրի կրթական համակարգը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Պոլսում լույս տեսնող հայկական «Մարմարա» պարբերականը, Քեշմերն իր գրքում ներկայացնում է այդ դպրոցներում տիրող իրողությունը: Ազգային փոքրամասնությունների վարժարաններում թուրք փոխտնօրենների նշանակմամբ փորձ է արվում հակակշռել այդ վարժարանների կառավարումը, ազգային փոքրամասնությունների երեխաներին գրավել դեպի թուրքական կողմը, ինչպես նաև վերահսկել, ավելի ճիշտ` լրտեսել դպրոցի առօրյան:

Քեշմերը պատմել է այնպիսի փոխտնօրենների մասին, ովքեր բողոքում էին, որ հայ կամ հույն աշակերտներն «անհրաժեշտ խանդավառությամբ չէին երգում Թուրքիայի հիմներգը»: «Մենք այս մարդկանց հանդեպ չարիք գործեցինք, նրանք այս երկրի մարդիկ էին, նրանք հեռացան, և մենք աղքատացանք: 1915 թվականից հետո Թուրքիայում ճարտարապետություն չմնաց. մինչդեռ նախքան այդ աշխարհահռչակ ճարտարապետներ ունեինք: 1880-ականներին Տրապիզոնում օպերա և բալետ կար:

Ոչնչացած այս մշակույթի փոխարեն` ցանկացանք նոր մշակույթ ստեղծել, սակայն արդյունք չկա: Մինչև չառերեսվենք անցյալի հետ` Թուրքիան չի կարող դառնալ ժողովրդավար»,- նշել է Քեշմերը: Թուրք մանկավարժն ավելացրել է նաեւ, որ Թուրքիայում ազգային փոքրամասնություններին վերաբերվում էին որպես երկրորդ կարգի քաղաքացիներ:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 27-07-2012 15:45:36
Դիտումների քանակը: 767
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՖԱՆԱՐՋՅԱՆ ԱՐՏԵՄԻ Ռենտգենաբան: ՀԽՍՀ-ում ռենտգենաբանության և ուռուցքաբանության հիմնադիրը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott