Հայերը Հունգարիայի դեմ մեծ հաղթանակ տարան եւ «շախ եւ մատ» արեցին Ստամբուլում. SABAH
Սեպտեմբեր 11, 2012 | 17:44
Ստամբուլում համաշխարհային շախմատային օլիմպիադայի ավարտին Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթանակը թուրքական հայտնի լրատվամիջոցները, բացի Sabah պարբերականից, գրեթե չնկատեցին։
Թուրքական լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում «Հայաստան» անունը հիշատակեցին մի անգամ, երբ նշեցին հաղթող երկրի անունը եւ վերջ։ Երբ հայտարարվեց, որ շախմատի կանանց Ռուսաստանի հավաքականը հաղթող դարձավ, բազմաթիվ լրագրողներ նրանց էին մոտենում եւ հարցազրույցներ վերցնում, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակից հետո թուրք լրագրողներից ոչ ոք չմոտեցավ հարցազրույցի համար։
Ի տարբերություն թուրքական մյուս լրատվամիջոցների, թուրքական Sabah պարբերականն անդրադարձավ Հայաստանի հաղթանակին՝ մանրամասներ նկարագրելով եւ հիշատակելով աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին։ «Շախմատում շախ եւ մատը Հայաստանի հավաքականն արեց» վերնագրով հրապարակման մեջ Sabah-ի լրագրող Բիլգե Էսերը գրում է. «Մինչեւ վերջին օրը Հայաստանը, Ռուսաստանը եւ Չինաստանը հավասար գնում էին, սակայն երեկ Հունգարիայի հավաքականի դեմ մեծ հաղթանակ տարած Հայաստանի հավաքականը բարձրացավ առաջին հորիզոնական՝ 2-րդ տեղում թողնելով Ռուսաստանի հավաքականին»։
Արթուր Հակոբյան
Լուրեր Հայաստանից - NEWS.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 923
Կիսվել : |