Հայ-թուրքական բախման դեպքում Իրանը Հայաստանի հետ միասին թուրքերի դեմ է կռվելու. Milat
Փետրվար 21, 2012 | 00:17
Թուրքական Milat պարբերականի լրագրող, վերլուծաբան Էրդալ Շիմշեքն իր հակաիրանական հրապարակման մեջ զավեշտալի եզրահանգումներ է արել։
Թուրք վերլուծաբանը փորձել է ցույց տալ, որ Իրանը փաստացի թշնամի է թե Ադրբեջանին, թե Թուրքիային։ Նա օրինակ է բերում Ալիեւի՝ «Ես աշխարհի 50 մլն ադրբեջանցիների նախագահն եմ» արտահայտության վրա Իրանի խիստ արձագանքը՝ նշելով, որ թե Թուրքիայում, թե Վրաստանում միլիոնավոր ադրբեջանցիներ են ապրում, սակայն այդ երկրները ձայն չհանեցին, իսկ Իրանը սկսեց սպառնալ Ադրբեջանին։
«Ադրբեջանը կախված է Իրանից, քանի որ Նախիջեւանին կապող ցամաքային ճանապարհը Իրանի միջով է անցնում։ Դրա համար էլ Ադրբեջանը լռում է Իրանի քայլերի դեմ»,-գրում է Էրդալ Շիմշեքը՝ անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին եւ Ղարաբաղի խնդրին։
«Իրանի եւ Հայաստանի միջեւ կա «միմյանց դեմ չհարձակման եւ դաշնակցային» համաձայնագրեր։ Դա նշանակում է, որ ինչ էլ լինի, Իրանը եւ Հայաստանը ուղղակի կամ անուղղակի կերպով իրար դեմ չեն հարձակվի։ Եվ Իրանն ու Հայաստանը դրսից եկող ցանկացած հարձակման դեմ միասին են հակահարված տալու։ Այսինքն՝ հավանական հայ-թուրքական բախման դեպքում իրանցի զինվորները Հայաստանի հետ Թուրքիայի դեմ են կռվելու։ Այնպես, ինչպես այսօր նրանք կանգնած են աթեիստ Ասադի կողքին։ Իրանը մի երկիր է, որը բռնագրավել է ադրբեջանական հողերի կեսը եւ բնակչության 80 տոկոսին օգտագործում է որպես ստրուկ։ Այդ իսկ պատճառով Իրանը դաշնակից է «ադրբեջանական հողերի մի մասը գրաված» Հայաստանի հետ։
Իրանական դիկտատուրան զարգացնում է եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ եւ «Հյուսիսային Ադրբեջանում» շիականություն տարածում, որի համար տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսում։ Իրանը Ադրբեջանի թուրքական դպրոցները փակելու համար որպես կաշառք է բաժանել մոտ 100 մլն դոլար։
Հայաստանի ամենամեծ առեւտրային գործընկերը Իրանն է։ Ամեն տարի հարյուր միլիոնավոր դոլարների առեւտաշրջանառություն է իրականացվում 2 երկրների միջեւ։ Երբ այս դետալներն իմի ենք բերում, տեսնում ենք, որ Ղարաբաղն իրականում «զավթել» են ոչ թե հայերը, այլ՝ իրանցիները»,-նշվում է հրապարակման մեջ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 820
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

