ՀԱՅ ԵՄ, ԹՈՒՐՔ ԵՄ, Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Նորության նկար «Իրականում այս պատմությանն ընդհանրապես չարժեր անդրադառնալ, եթե նման մտայնություն չլիներ որոշ «առաջադեմ երիտասարդների» մոտ, ովքեր բարևի փոխարեն hi , իսկ շնորհակալության փոխարեն ` thank you են ասում:
Այս կիրակի ընկերներիս հետ որոշեցինք մի քիչ ուրախանալ ու գնացինք գարեջուր խմելու: Ալիկը հազար անգամ ասաց, թե «ապ, էդ անտեր գլամուռ տեղերի հետ գործ չունիք», գնանք մի նորմալ տեղ, գարեջուր խմենք, ուրախանանք ու շուտ տուն գնանք: Ես ու Նորոն էլ մեր գյումրեցի անզուգական ընկերոջը մեղադրեցինք «քյառթու լինելու մեջ» և Փարպեցի փողոցի մեկ այսպես կոչված pub գնացինք: Ալիկը, ճիշտ է, մի քիչ փնթփնթաց, սակայն վերջ ի վերջո համաձայնեց ու երեքս ծիծաղելով մտանք այդ հաստատություն, որը, ինչպես հետագայում պարզվեց, ավելի լավ էր չմտնեինք, ավելին, ավելի լավ էր, որ այդ տեղի մասին երբեք էլ չիմանայինք, թե չէ մինչև հիմա մեզ ուտում ենք` տեղի ունեցածը հիշելով:
Գարեջուր խնդրելուց հետո սկսեցինք ուսումնասիրել մեր շրջապատը, նստածներին, և ականջիս թուրքերեն խոսակցություն լսվեց: Ձայն չհանեցի, քանի որ վերջին շրջանում պոլսահայ բազմաթիվ երիտասարդներ են Հայաստան գալիս, նրանց մի մասն էլ, դժբախտաբար, հայերեն չի խոսում: Հետո նկատեցի, որ Նորոն խոժոռված նայում է բարի «ստոյկայի» վրա փակցված թղթադրամներին, որտեղից հնարավորինս «անկեղծ և առինքնող» ժպիտով մեզ էր նայում ինքը` թուրքերի հայրիկ Աթաթուրքը: Մի քանի րոպե շարունակեցինք լուռ նայել նկարին, հետո Նորոն ժպտալով հարցրեց մեզ սպասարկող մի գեղեցկադեմ աղջկա.
«Ներողություն, եթե ես Ձեզ վաղը բուլղարական կամ լեհական թղթադրամներ բերեմ, կհանե՞ք այս նկարը»:
«Ինչի՞»,-ոչինչ չասող և չարտահայտող հայացքով հարցրեց աղջիկը:
«Որովհետև Աթաթուրքի նկարը ի՞նչ գործ ունի Հայաստանում: Երբեք Թուրքիայում չես կարող գտնել հայկական որևիցե խորհրդանիշ, կամ հերոսի նկար»,-պատասխանեց ընկերս:
«Հետո ի՞նչ»,-դեմքն ավելի բթացրեց մեր գեղեցկուհին ու լկտի ժպիտով շարունակեց նայել մեր ուղղությամբ:
«Հետո էն, օր չենք ուզեր թուրքի հայացքի տակ նստել»,-խոսակցությանը խառնվեց Ալիկը, որ մինչ այդ հաղթական հայացքով մեզ էր նայում, թե ես «չըսի, թե գործ չունեք սենց տեղերի հետ»:
«Ես էլ թուրք եմ»-,մի քանի վայրկյան լռությունից հետո ասաց մեր գեղեցկուհին ու էլ ավելի լկտիացրեց դեմքը:
«Ո՞նց»,-գրեթե միաբերան բացականչեցինք մենք:
«Հա, թուրք եմ, հայ եմ, ի՞նչ տարբերություն»:
«Ոչ մի, երևի քեզ դուր կուգա թուրք լինելը»,-ասաց Ալիկն ու դիմեց մեզ. «Քելեք ապ, քելեք, ըսիգ մեր տեղը չէ»:
Տաքսու մեջ երեքս էլ մի 10 րոպե չէինք խոսում, բոլորս մի ուղղության վրա էինք նայում, իսկ իմ առջև երևում էր մեր աղջնակի լպիրշ հայացքն ու բառերը` Աթաթուրքի նկարի տակ. «Հա, թուրք եմ, հայ եմ, ի՞նչ տարբերություն»:
«Որ ասում եմ, սենց տեղեր չերթանք, ինձի քյառթու եք ասում»,-լռությունը խախտեց Ալիկը…»

Հոդվածը` Նարեկ Գալստյանի` HayNews.am-ի գլխավոր խմբագիր

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 29-08-2011 18:35:08
Դիտումների քանակը: 792
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՎԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ (Ոսկանյան) ՄԱՐԿՈՍԻ ՀԽՍՀ (1938), ԽՍՀՄ (1962) ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott